Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար
30/03/2021 15:04
Կիսվել

ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար

Պետական եկամուտների կոմիտեն, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների և անհատ ձեռնարկատերերի համար, մարտի 29-ից 31-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով՝ առաջին անվճար դասընթացը: ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, ծանոթանում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Ուսումնական կենտրոնում վստահեցնում են, որ նման դասընթացները կլինեն շարունակական. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած կազմակերպությունն իր կարգավիճակ ունեցած ժամանակահատվածում առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենա մասնակցել այսօրինակ դասընթացի:

Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 2019թ-ի համեմատ՝ 2020 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների թիվն աճել է 50%-ով:

Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար  Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85