Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2021թ.
06/04/2021 18:02
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2021թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2021թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Հատկանշական է, որ 2020թ.-ի ցուցակում տեղ էր զբաղեցրել միայն 3 հայ։ Այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցուցակում հայերի թիվն ավելացել է 6-ով, որոնցից 5-ն առաջին անգամ են ընդգրկվել ցուցակում, ևս մեկը վերադարձել է միլիարդատերերի ցուցակ։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.5 մլրդ դոլար, 2020թ.-ի համեմատ այն աճել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 859-րդ հորիզոնականը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2021թ․-ի ցուցակի 925-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար: 2020թ. համեմատ արձանագրվել է աճ 0.8 մլրդ դոլարով։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար՝ 986-րդ հորիզոնական։ Նա առաջին անգամ է հայտնվել ցուցակում, ինչը խանութների ցանցի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշման (IPO) հետևանք է։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1664-րդ հորիզոնականում է։

Նուբար Աֆեյանի կարողությունը նույնպես 1.9 մլրդ դոլար է, նա նույնպես ցուցակի 1664-րդ հորիզոնականում է։ Աֆեյանը ցուցակում հայտնվել է առաջին անգամ։

Միլիարդատերերի ցուցակ է վերադարձել Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը գնահատվել է 1.3 մլրդ դոլար։

Forbes-ի ցուցակի նորաթուխ հայ միլիարդատերերի շարքում են նաև Ռուբեն Վարդանյանը, Ալբերտ Ավդոլյանը և Քիմ Քարդաշյանը, որոնց կարողությունները գնահատվել են մեկական միլիարդ դոլար։ Նրանք բոլորը զբաղեցնում են 2674-րդ հորիզոնականը։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 40 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 88 տարեկան։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2