
Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2021 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբան Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: