20/10/2010 12:35
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութին։
Վարչապետը ողջունել է հյուրին և ընդգծել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության կարևորությունը։ Ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը` Տիգրան Սարգսյանը խոսել է ոլորտում հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև ծավալված արդյունավետ երկխոսության մասին։

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի և առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի շուրջ։ Պահպանվող տարածքների համատեքստում, մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսական հողերի դեգրադացման ու Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել վտանգավոր նյութերի և թափոնների նվազեցման ու կենսաբազմազանության պահպանության խնդիրներին։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների համատեքստում արծարծվել է նաև լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման հարցը։ Այդ առումով Տիկին Բարբութը ներկայացրել է տարբեր երկրներում այդօրինակ ծրագրերի հաջող իրականացման փորձը` փաստելով նման ծրագրերի արդյունավետությունը։
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
11:20 27/06/26
18:37 26/06/26
17:09 26/06/26