Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
25/10/2010 14:56
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 25-ին Հայաստան է ժամանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ: Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի և «Արդշինինվեստբանկ»-ի ղեկավարության հետ:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից` որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:

Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:

Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր` 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:

Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 և առևտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առևտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը և առևտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական և առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերըª բիզնեսի ընդլայնմանը և վերակառուցմանը:

Բանկի կողմից ՀՀ կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6%-ը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11