Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
ԵՄ-ն սահմանափակում է հիբրիդային ավտոմեքենաների ներմուծումը Չինաստանից
24/11/2026 15:36
Կիսվել

ԵՄ-ն սահմանափակում է հիբրիդային ավտոմեքենաների ներմուծումը Չինաստանից

Եվրամիությունը հետաքննության ընթացքում հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման ժամանակավոր քվոտաներ է սահմանում։ Հետաքննության արդյունքները կարող են հանգեցնել երկարաժամկետ սահմանափակումների։ Եվրահանձնաժողովի որոշման համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 18-ը ԵՄ թույլատրվելու է Չինաստանից ներմուծել առավելագույնը 191 780 ավտոմեքենա։ Ավելի վաղ ԵՄ-ն և Չինաստանը պայմանավորվել էին դեկտեմբերից սկսած չինական ավտոմեքենաների տարեկան ներմուծումը սահմանափակել 350 հազար միավորով։ Սահմանված քվոտան գերազանցող մեքենաների ներմուծումն արգելվելու է, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ նույն ժամանակահատվածի համար քվոտաներ են սահմանվել նաև այլ առևտրային գործընկերների նկատմամբ։ Մասնավորապես՝ Ճապոնիայի համար՝ 170 889 ավտոմեքենա, Թուրքիայի՝ 126 320, Մեծ Բրիտանիայի՝ 105 402, Հարավային Կորեայի՝ 67 924, իսկ ԱՄՆ-ի՝ 18 482 ավտոմեքենա։ Սահմանափակումները չեն տարածվի Եվրոպական տնտեսական գոտու երկրների, Ուկրաինայի և մի շարք զարգացող պետությունների վրա։

Հետաքննության արդյունքներով՝ քվոտաները կարող են սահմանվել չորս տարի ժամկետով՝ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ 6%-ով ավելացնելու հնարավորությամբ։

Այս միջոցառումները պայմանավորված են Չինաստանի հետ ԵՄ առևտրային դեֆիցիտի աճով։ Անցյալ տարի այն հասել է 360 մլրդ եվրոյի։ Քվոտաների սահմանման մասին համաձայնագրի կնքումից առաջ՝ սեպտեմբերին, չինական արտահանումը Եվրոպա հասել էր ռեկորդային մակարդակի։

Ռեգո Ինշուրանս

Բրյուսելն ավելի հաճախ է կիրառում մաքսատուրքեր, քվոտաներ և «Արտադրված է Եվրոպայում» սկզբունքի վրա հիմնված պահանջներ՝ աստիճանաբար հեռանալով ազատ առևտրի նախկին քաղաքականությունից։ Պաշտպանական այս միջոցները թույլ են տալիս սահմանափակել ներմուծումը, եթե դրա կտրուկ աճը սպառնում է տեղական ընկերություններին և աշխատատեղերին։

Եվրամիությունը նմանատիպ սահմանափակումներ է դիտարկում նաև այլ ոլորտների, այդ թվում՝ քիմիական արդյունաբերության և մեքենաշինության նկատմամբ։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը մշակում է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումների դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ մաքսատուրքերի և քվոտաների կիրառմամբ, ինչպես նաև առևտրային ճնշումներին արագ արձագանքելու մեխանիզմներ։

Դիտարկվող գործիքներից մեկը՝ պայմանականորեն ReadyEU անվանումով, թույլ կտա սահմանափակել առանձին ապրանքների և ծառայությունների հասանելիությունը 450 մլն բնակչություն ունեցող ԵՄ միասնական շուկայում։ Առաջարկների փաթեթը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերին՝ մինչև դեկտեմբերի 17-18-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպումը։

Բրյուսելը փորձում է աջակցել եվրոպական արտադրողներին՝ միաժամանակ խուսափելով Պեկինի պատասխան քայլերից և առևտրային պատերազմի հրահրումից։ Չինաստանն արդեն նախազգուշացրել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե նոր սահմանափակումները համարի չինական ընկերությունների դեմ ուղղված քայլեր։

Եվրահանձնաժողովում կասկածում են, որ Պեկինի հետ բանակցությունների հաջորդ փուլը նույնքան հաջող կլինի, որքան հիբրիդային ավտոմեքենաների քվոտաների և ԵՄ-ից արտահանվող առանձին ապրանքների մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները։ Կողմերը նախատեսում են բանակցություններին վերադառնալ 2027 թվականի սկզբին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02