ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23044116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 400 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 300 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956 306 768 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2163 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4000 տոկոս:
Աճուրդին մասնակցել 5 դիլեր և գանձապետական պահառուն: