27/10/2010 10:40
FORD-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 1,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Ford ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողն ապահովել է 1,7 մլրդ դոլարի զուտ շահույթ: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականի համապատասխան եռամսյակում Ford-ի զուտ շահույթը կազմել էր ընդամենը 953 մլն դոլար: Հատկանշական է, որ ընկերությանը հաջողվել է ապահովել եռամսյակային զուտ շահույթ արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ:
Ներկայացաված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում Ford-ի գործառնական շահույթը կազմել է 1,3 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 950 մլն դոլարով:
Ընկերության ներկայացուցիչները հաջորդ տարվա համար կանխատեսում են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Վերջիններիս հավաստմամբ` արդեն հաջորդ տարի Ford ընկերության բոլոր բրենդները լինելու են շահութաբեր:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Ford-ի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 21%-ով: Այս ամիսներին ընկերությունն իրացրել է 1,4 մլն ավտոմեքենա:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
