Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Ժողովուրդ օրաթերթ․ Մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց
25/05/2021 11:15
Կիսվել

Ժողովուրդ օրաթերթ․ Մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց

«Հայաստանում նախորդ տարի ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5 հազար 200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հա, 2017-ին՝ 294 հազար 500, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։

Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ հասարակության մեջ ամենամեծն է եղել ապագան Հայաստանի հետ կապելու ձգտումը, միևնույնն է, հետևողականորեն մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց:

Բայց այս իրավիճակում հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է արձանագրվել: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին հավաքվել է 350 հազար 400 տոննա ցորեն, 2017-ին՝ 176 հազար 400, 2018 թվականին` 187 հազար 500 տոննա, 2019-ին՝ 112 հազար 600, իսկ անցյալ տարի՝ 132 հազար տոննա, սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 500 հա-ով: Եթե նախորդ տարի այդ թիվը կազմել է 59 հազար 400 հա, 2019-ին դրանք 59 հազար 900 հա էին:

Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ցանքատարածքները կրճատվել են, ցորենի բերքատվությունն ինչի՞ հաշվին է ավելացել. գուցե կոմիտեն նկարչությամբ է զբաղված, կամ էլ Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, և դա վիճակագրության մեջ «եղանակ է փոխում», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92