Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Հարկ վճարողների հետ փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները
26/05/2021 16:06
Կիսվել

Հարկ վճարողների հետ փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները

Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։ Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի 2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանով։

Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը: 

Կոմիտեի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են շուրջ 200 իրազեկման թերթիկ, և այդ թիվը պարբերաբար ավելանում է։ 

Petekamutner.am կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 160000 մարդ։

Տնտեսվարողների արդյունավետ իրազեկման նպատակով ստեղծվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության ուղեցույցներ: Դիտումների վիճակագրությունը փաստում է դրանց օգտակարության մասին։ Հարկային օրենսդրությունից բացի, այստեղ ամբողջացված է նաև ոլորտային ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար: Կոմիտեի կայքում հրապարակելուց բացի, հարկ վճարողներին ուղեցույցների մասին ծանուցվել է նաև  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` wiki.taxservice.am բաժնում, առկա են նաև  տարբեր հարկատեսակների վերաբերյալ ուղեցույցներ՝ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկ, և այդ ուղեցույցների խմբագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Կայքի տվյալ բաժնում արդեն առկա է շահութահարկի ուղեցույցի հարկային օրենսգրքի 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող խմբագրությամբ տարբերակը։ 

Հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88