Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կասպերսկի. TV box-ի վահանակը վերածել են գաղտնալսող սարքի
27/05/2021 20:34
Կիսվել

Կասպերսկի. TV box-ի վահանակը վերածել են գաղտնալսող սարքի

Իսրայելական Guardicore ընկերության կիբեռանվտանգության հետազատողներ JJ Lehman-ին և Ofri Ziv-ին հաջողվել է TV box-ի (հեռուստացույցի կցուրդ) վահանակը վերածել գաղտնալսող սարքի: Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, այդ մասին նրանք պատմել են RSA Conference 2021-ին:

JJ Lehman-ի և Ofri Ziv-ի հետազոտության առարկա է դարձել ԱՄՆ-ում չափազանց տարածված Comcast Xfinity X1 TV box-ի հեռակառավարման վահանակը։ Այն աշխատում է նաև ձայնային հրամաններով, դրա համար այն ունի խոսափող և պրոցեսոր: Բացի այդ, վահանակում գործի են դրված տվյալների փոխանցման երկու տեխնոլոգիաներ՝ ստանդարտ ինֆրակարմիր հաղորդիչ և ռադիոինտերֆեյս՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագության համար: Հետազոտողները կարողացել են ստանալ վահանակի հիմնական ծրագիրը (прошивка), որը պահվում էր TV box-ի կուտակիչում, իսկ դրա ուսումնասիրությունից հետո ձևակերպել, թե ինչ է անհրաժեշտ դրանում փոխել, որպեսզի հնարավոր լինի վահանակին տալ խոսափողը միացնելու և ռադիոյով ձայն փոխանցելու հրաման:

JJ Lehman-ը և Ofri Ziv-ը ուսումնասիրել են ռադիոինտերֆեյսի միջոցով TV box-ի և վահանակի հաղորդակցման և վերջինիս ԾԱ թարմացման մեխանիզմը։ Նրանք պարզել են, որ թարմացման գործընթաց կարող է նախաձեռնել միայն վահանակը։ 24 ժամը մեկ այն TV box-ին հարցում է ուղարկում՝ պարզելու, թե արդյոք իր համար թարմացում կա, և ստանում է կամ բացասական պատասխան, կամ էլ հիմնական ծրագրի նոր տարբերակը տեղադրելու առաջարկ։ Նրանք նաև պարզել են, որ վահանակը հիմնական ծրագրի վավերականությունը որևէ կերպ չի ստուգում: Այսինքն, ինչ հիմնական ծրագիր էլ առաջարկի TV box-ը (կամ էլ ցանցահենի՝ այդպիսին ձևացող համակարգիչը), այն առանց որևէ հարցի կներբեռնի և կտեղադրի ծրագիրը։ TV box-ի հիմնական ծրագրի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլում բավական հեշտ է սխալ առաջացնել, որից հետո այդ մոդուլն անցնում է վերագործարկման։ Դա գրոհողին տալիս է բավարար ժամանակ, որի ընթացքում վահանակին հրաման է տալու երաշխավորված միայն նա։ Այսպիսով, վահանակը կոտրելու համար անհրաժեշտ է սպասել և «գուշակել», թե երբ վահանակը կուղարկի թարմացումը ներբեռնելու հարցում, դրանից անմիջապես հետո անջատել TV box-ի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլը, վահանակին տալ դրական պատասխան և ներբեռնման համար ուղարկել վերափոխված ֆայլը։

Արդյունքում՝ հետազոտողները կարողացել են վահանակ ներբեռնել վերափոխված հիմնական ծրագիրը, որը թարմացում ստանալու հարցում էր ուղարկում ոչ թե 24 ժամը մեկ, այլ րոպեն մեկ անգամ, և հատուկ պատասխան ստանալու դեպքում միացնում էր վահանակի մեջ ներկառուցված խոսափողը և ձայնը հեռարձակում գրոհողներին։ Որպես փորձ՝ նրանք հաջողությամբ փորձարկել են մեթոդի աշխատունակությունը համեմատաբար մեծ հեռավորության վրա և պատից այն կողմ՝ տան կողքին կանգնած գաղտնալսման ֆուրգոն նմանակելով:

Հեռուստացույցների և TV box-երի ձայնային հրամանների օժանդակությամբ վահանակների միջոցով գաղտնալսումից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ստուգել, որ վահանակի մեջ տեղադրվի ամենաթարմ հիմնական ծրագիրը. դրանում խնդիրն արդեն լուծված է: Հարկ է նաև պարբերաբար ստուգել վահանակի թարմացումների առկայությունը և տեղադրել դրանք, երբ դրանք հայտնվում են: Հեռուստացույցի կամ TV box-ի կարգավորումներում համապատասխան կետը, ամենայն հավանականությամբ, կգտնվի Wi-Fi-ի և Bluetooth-ի կարգավորումների կողքին: Եթե օգտատերը չի օգտագործում ձայնային հրամանները, նա կարող է քանդել վահանակը և ֆիզիկապես ազատվել խոսափողից։ Նաև պետք է հաշվի առնել, որ գրոհի շատ ավելի հավանական տարբերակը Wi-Fi ցանցը կոտրելն է։ Հետևաբար, հարկ է կարգավորել դրա անվտանգությունը, բոլոր խոցելի IoT-սարքերը տեղափոխել հյուրերի ցանց, և հատկապես արժեքավոր տվյալների փոխանցման ժամանակ օգտագործել պաշտպանված միացում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52