Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ
11/06/2021 16:05
Կիսվել

Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ

Ռուսերենի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական նյութեր․ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։ Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և բարերար Արսեն Մնացականյանի հովանավորությամբ։ 

Ռուսական կենտրոնի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական նյութերին, ներկայացված է մեծ գրականության։ Կենտրոնը հագեցած է տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։ 

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայաստանում ՌԴ Գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և կենտրոնի բարերար Արսեն Մնացականյանը։ Ներկա էին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։

«Կրթությունը՝ զարգացած պետության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև  բարելավվել ռուսերենի մակարդակը։  Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը և իհարկե, ակտիվացնելու մարզային կյանքը», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

«Այս կենտրոնը ռուսերենի, գրականության և մշակույթի տարածման հարթակ է, որը կհամախմբի դպրոցականներին, երիտասարդությանը։ Այստեղ կարող են լինել հետաքրքիր քննարկումներ գրականության, արվեստի և մշակույթի մասին․ այս կենտրոնը կարող է միավորել երիտասարդությանը և ստեղծել կրթական ժամանց»,- նշեց «Ռուսական կենտրոնի» բարերար Արսեն Մնացականյանը։  

Կենտրոնի բացման արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:  

Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկամսյա կուրսերը ավարտելու համար և  ներկայացրեցին բաց դաս «Հայրենիք» թեմայով և հյուրերին ցույց տվեցին իրենց գիտելիքները՝ ռուսաց լեզվի ասպարեզում։ 

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երկրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում։ Հաջորդ «Ռուսական կենտրոնը» կբացվի Արմավիրում։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92