Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20/11/2026 19:05
Կիսվել

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

IDBank-ը մասնակցում է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր թվային էկոհամակարգի հնարավորություններն ու նորարարական լուծումները։

Ճամփորդությունների համար նախատեսված լուծումներից է Visa Wizz Air քարտը։ IDBank-ի 35-ամյակի հոբելյանական արշավի շրջանակում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն 35% զեղչով ձեռք բերել Visa Wizz Air և մի շարք այլ քարտեր։ 

IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանն ընդգծեց տեխնոլոգիական լուծումների միջոցով հաճախորդների համար շոշափելի արդյունք ստեղծելու կարևորությունը։

«IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտը վերափոխում է ճամփորդական փորձառությունը՝ միավորելով Visa Premium դասի թվային հնարավորություններն ու Wizz Air-ի ճամփորդական առավելությունները։ Այսպիսով՝ ժամանակակից բանկինգն ու թվային հարմարավետությունը դուրս են գալիս զուտ ֆինանսական գործարքների շրջանակից՝ դառնալով ճամփորդության հուսալի ուղեկից», – նշեց Հասմիկ Ղուկասյանը։

Բիզնես գործընթացների թվայնացման տեսանկյունից բանկը ներկայացնում է IDDistributor հարթակը։ Հարթակը թվայնացնում է մատակարարների և մանրածախ առևտրի կետերի միջև վճարումների գործընթացը՝ ապահովելով գործարքների արագ և անկանխիկ իրականացում։ IDDistributor-ի կարևորագույն բաղադրիչներից է Rocket Distributor վարկային գործիքը: Եթե առևտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, ապա կարող է օգտագործել IDBank-ի կողմից նախահաստատված վարկային սահմանաչափը և անմիջապես իրականացնել մատակարարման դիմաց վճարումը։

IDBank-ի Առանցքային գործընկերների հետ համագործակցության տնօրեն Գրիգորի Յոլյանը ներկայացրել է IDDistributor-ի աշխատանքի սկզբունքն ու բիզնեսի համար դրա հիմնական առավելությունները։

«IDDistributor-ը նախատեսված է արտադրողների, ներմուծողների և խանութների միջև գործարքները պարզեցնելու համար։ Հարթակը հնարավորություն է տալիս շրջանցել կանխիկ միջոցների սահմանափակման խնդիրը։ Խանութի աշխատակիցը սքանավորում է QR կոդը, և Բանկը մատակարարին փոխանցում է վճարումը՝ խանութի փոխարեն։ Արդյունքում մատակարարն անմիջապես ստանում է գումարը, խանութը կարողանում է շարունակել իր գործունեությունը՝ առանց վճարման հետաձգման, իսկ գնորդը՝ ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքը», – նշեց Գրիգորի Յոլյանը։

Նոյեմբերի 20-22-ը այցելեք IDBank-ի տաղավար՝ ծանոթանալու Բանկի և էկոհամակարգի թվային լուծումներին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72