
Spiegel. Telegram-ին Գերմանիայում բազմամիլիոնանոց տուգանքներ են սպասվում
Գերմանիայի իշխանությունները պահանջում են Telegram-ին ենթարկվել պետության օրենսդրությանը, այլապես ստիպված կլինեն տուգանքներ սահմանել՝ ընդհանուր 55 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խնդիրն այն է, որ Telegram մեսինջերը Գերմանիայում չունի ներկայացուցիչ, ինչը հնարավորություն չի տալիս երկրի իշխանություններին պահանջել սոցցանցից հեռացնել հակաօրինական և հակաիրավական բովանդակություն պարունակող կոնտենտը։
«Հարթակը պարտավոր է հասանելի լինել իշխանություններին, արագ հեռացնել հակաօրինական բովանդակությամբ հրապարակումները և քննիչներին փոխանցել օգտատիրոջ տվյալները», – ասված է հրապարակման մեջ, ըստ որի՝ Գերմանիայի իշխանությունների ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։
Հոդվածում նշված է, որ մայիսին մի քանի պաշտոնական նամակներ են ուղարկվել հարթակի՝ Դուբայի ներկայացուցչությանը, բայց պատասխան դեռ չեն ստացել։