Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Viber-ի հիշեցումները կօգնեն չմոռանալ նախատեսված գործերը  
14/07/2021 10:54
Կիսվել

Viber-ի հիշեցումները կօգնեն չմոռանալ նախատեսված գործերը  

Viber-ը ներկայացնում է նոր գործառույթներ, որոնք կօգնեն օգտատերերին հիշել կարևոր գործերի ու նախատեսված հանդիպումների մասին։ Այժմ այլ օգտատերերի և ընկերությունների հետ զրույցները կարող եք ավելացնել «նախընտրածներ» բաժնում՝ ամրացնելով էկրանի վերևում՝ արագ և հեշտ հասանելիության համար, իսկ հիշեցումները կարող եք ավելացնել «Իմ գրառումները» չաթում։ 

«Նախընտրածներ» բաժնում ամրացնել կարևոր զրույցներն ու հաղորդագրությունները

Կարևոր կամ հաճախակի օգտագործվող զրույցները «նախընտրածներ» բաժնում ավելացնելու հնարավորությունն օգտակար է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ժամանակ խնայել և հեշտությամբ օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից: Գործառույթից օգտվելու համար համար Android օգտագործողները պետք է սեղմած պահեն նախընտրած չաթը, այնուհետև ընտրեն «Pin chat» գործառույթը։ IOS-ում հարկավոր է նախընտրած չաթի վրա ձախ սվայփ (սահում) անել և ընտրել «Ամրացնել» գործառույթը: Համակարգչի համար նախատեսված Viber տարբերակում անհրաժեշտ է չաթի վրա սեղմել մկնիկի աջ կոճակը, այնուհետև ընտրել «Ավելացնել նախընտրածների մեջ» տարբերակը:

Ստեղծե՛ք հիշեցումներ

Viber-ի «Իմ գրառումները» բաժնում ավելացրած ցուցակների և գրառումների հիշեցումներն օգտակար են ընկերների և հարազատների ծննդյան օրերը, նախատեսած գործերը, անհրաժեշտ գնումները հիշելու համար: Հիշեցում ավելացնելու համար պարզապես սեղմեք ցանկացած գրության վրա և ընտրեք «Ստեղծել հիշեցում» գործառույթը:

Նոր գործառույթներն արդեն հասանելի են ինչպես iOS և Android համակարգով բջջային հեռախոսների, այնպես էլ համակարգչային տարբերակի համար։ 

Rakuten Viber-ի մասին. 

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ 

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

 

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48