Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր
30/10/2026 16:34
Կիսվել

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր

Ամունդի-Ակբան աջակցում է Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ որպես Կապույտ գոտու գործընկերղ՝ վերահաստատելով իր հանձնառությունը պատասխանատու ներդրումների և կայուն զարգացման սկզբունքներին։

Որպես կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ Ամունդի-Ակբան կարևորում է ոչ միայն իր մասնակիցների երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը, այլև այն միջավայրի կայունությունը, որտեղ ապրելու են ներկա և ապագա սերունդները։

Պատասխանատու ներդրումների ոլորտում Ամունդի-Ակբան հիմնվում է Ամունդի խմբի միջազգային փորձի վրա՝ տեղայնացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ/ESG) սկզբունքները, և գործադրում է լավագույն ջանքերը՝ դրանք ինտեգրելու իր ներդրումային գործընթացներում։

Մասնավորապես, Ամունդի խմբի ԲՍԿ վերլուծություններն ու վարկանիշները ներառված են Ամունդի-Ակբայի պորտֆելների կառավարման համակարգերում, ֆինանսական ցուցանիշներից բացի Ընկերության փորձագետները գնահատում են նաև ներդրումների հետ կապված կայունության գործոնները։

Ամունդի խումբը պատասխանատու ներդրումների ոլորտի միջազգային առաջատարն է՝ աշխարհում 10 խոշորագույն ակտիվների կառավարիչներից 1-ինը,  շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քվեարկություններով։ 2025թ․վերջի դրությամբ Ամունդին կառավարման ներքո ունի ավելի քան 1 տրլն եվրո պատասխանատու ներդրումային ակտիվներ։ Խմբի ներդրումային մոտեցումներն ընդգրկում են կայուն զարգացման գործոնների ինտեգրման տարբեր մակարդակներ՝ ԲՍԿ նվազագույն պաշտպանական չափանիշներից և պատասխանատու գործելակերպ ունեցող ընկերությունների ընտրությունից մինչև կայուն տնտեսության զարգացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ներդրումներ։

Համադրելով միջազգային փորձը Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկությունների հետ՝ Ամունդի-Ակբան փորձում է զարգացնել պատասխանատու ներդրումային գործելակերպը և ներդնել լավագույն ջանքերը՝ տեղական ներդրումներում այն հնարավորինս կիրառելու ուղղությամբ։ Ընկերությունը գիտակցում է, որ պատասխանատու ներդրումային որոշումները նաև ներդրում են ապագա սերունդների բարեկեցության մեջ։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91