Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան կստեղծեն նոր հայկական ազգային ավիաընկերություն
14/07/2021 19:07
Կիսվել

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան կստեղծեն նոր հայկական ազգային ավիաընկերություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող՝ Էյր Արաբիան, այսօր հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին: Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ստորագրման արարողությունն ու մամուլի ասուլիսը տեղի են ունեցել այսօր «Զվարթնոց» օդանավակայանում։ Ներկա է գտնվել Էյր Արաբիայի տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին։

Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ:

Այս կապակցությամբ ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ հիմնում ենք նոր ազգային բյուջետային ավիափոխադրող, որը զգալի արժեք կստեղծի տնտեսության համար և էլ ավելի կակտիվացնի երկրում զբոսաշրջությունը: Այս գործարքը վերահաստատում է մեր հանձնառությունը՝ միջոցները ներդնել այնպիսի մասշտաբային ներդրումային ծրագրերում և նախաձեռնել այնպիսի համագործակցային նախագծեր, որոնք շոշափելի ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Էյր Արաբիան ունի բյուջետային ավիափողադրողների գործարկման և շահագործման տարիների հաջողված փորձի պատմություն։ Այսօր հնարավորություն ունենք այդ գիտելիքն ու փորձը վերածելու մեր նոր ավիաընկերության համար շոշափելի առավելության»:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին իր հերթին նշեց. «Շատ ուրախ ենք համագործակցել ԱՆԻՖ-ի հետ՝ նոր հայկական ազգային բյուջետային ավիաընկերության հիմնման շրջանակներում: Մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ավիացիոն ոլորտի աճի համար, որը նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ճանապարհորդության և տուրիզմի ոլորտների զարգացման միջոցով իր զգալի ազդեցությունը կունենա տնտեսության վրա: Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՆԻՖ-ին և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին վստահության համար և անհամբեր ենք մեկնարկել ավիաընկերության զարգացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքը, ինչի շնորհիվ ՀՀ քաղաքացիները և Հայաստան այցելուները կունենան որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության տարբերակ»:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասաց. «Մեր տեսլականն է զգալիորեն բարելավել օդային հաղորդակցությունը և արդյունքում ապահովել տնտեսական աճ և աշխատատեղեր երկրի համար: Հզոր ազգային ավիափոխադրողի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի օդային տրանսպորտի ոլորտի զարգացման համար՝ հատկապես որպես COVID-19 ճգնաժամից ավելի արագ վերականգնվելու գործիք։ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համագործակցությունն այս տեսլականի արտացոլումն է: Էյր Արաբիայի փորձը մեծապես կնպաստի ավիափոխադրողի անխափան գործունեությանն ու աճին: Վստահ ենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերությունը մեծ հաջողություններ է ունենալու»:

Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը կմեկնարկի այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները չորս շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին ինչպես նաև՝ ԱՆԻՖ֊ի ֆեյսբուքյան էջին: Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

Նոր ավիաընկերությունը կաշխատի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Շուտով սկիզբ կդրվի օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության ոլորտը կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը:

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ֊ի համար առաջնահերթ ոլորտներն են` էներգետիկ ոլորտը, մետաղները և հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, լոգիստիկան և ենթակառուցվածքները, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, ՏՏ-ն, արդյունաբերությունը, սպառողական ապրանքները և տուրիզմը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորների հետ: Երկրի ներսում ԱՆԻՖ֊ը տրամադրում է ծրագրերի ֆինանսավորում նոր և արդեն իսկ գործող ընկերություններին (www.anif.am):

Էյր Արաբիան ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում և հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բյուջետային առաջատար օպերատոր: Էյր Արաբիան սկսել է իր գործունեությունը 2003թ.-ի հոկտեմբերին և ներկայումս շահագործում է 58 նոր A320 և A321 ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղիներ: Էյր Արաբիան տրամադրում է հարմարավետ, հուսալի և մատչելի օդային ճանապարհորդություններ (www.airarabia.com):

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48