Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե, Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալի համար
02/08/2021 15:12
Կիսվել

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե, Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալի համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը ավարտեցին ելույթները Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը մրցեց Ղրղզստանից Ակզոլ Մախմուդովի հետ և զիջեց 2-6 հաշվով: Չալյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նա կմրցի Իրանից Մոհամադալի Հերայ հետ: Գոտեմարտը  կկայանա օգոստոսի 3-ին:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:

Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Այնուհետ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ և գերազանցեց 2:1 հաշվով: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկում գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով: Հետո էլ պարտության մատնեց Արվի Սավոլաինենի` 1:5 հաշվով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88