Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ռոստելեկոմ. աննախադեպ հնարավորություն բաժանորդներին՝ դիտելու ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային հանդիպումներն ու մրցաշարերը
09/08/2021 19:27
Կիսվել

Ռոստելեկոմ. աննախադեպ հնարավորություն բաժանորդներին՝ դիտելու ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային հանդիպումներն ու մրցաշարերը

Հաշվի առնելով բաժանորդների հետաքրքրվածությունը և աճող պահանջարկը սպորտային հեռուստաալիքների նկատմամբ՝ «Ռոստելեկոմ»-ը, վերահեռարձակող օպերատոր «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ,  իր ցանցում կներկայացնի նոր սպորտային բովանդակություն։

Օգոստոսի 11-ից «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները հնարավորություն կունենան փորձնական եթերով դիտելու  նոր սպորտային բազմաբովանդակ հեռուստաալիքները՝ «Vmedia» (ch 600) և «Vmedia+» (ch 601)։ Կարճ ժամանակ անց  դրանք կվերանվանվեն, և ընկերությունը հանդես կգա երեք հեռուստաալիքներով` «VivaroSport» (ch 600),  «VivaroSportLife» (ch 601) և «VivaroInSport»(ch 602):

Առաջիկայում Ռոստելեկոմի բաժանորդները հնարավորություն կստանան դիտելու ամենավարկանիշային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները.

  • ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
  • ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա
  • Իտալիա. Սերիա Ա
  • Իսպանիա. Լա Լիգա
  • Գերմանիա. Բունդեսլիգա

««Ռոստելեկոմ»-ը «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ շարունակում է հանդես գալ նոր, ժամանակակից առաջարկներով։ Մենք կարևորում ենք բաժանորդների նախասիրությունները և հերթական անգամ մեր ցանցում հասանելի ենք դարձնում որակյալ կոնտենտ՝ ներկայացնելով ամենադիտարժան և ամենաբարձր վարկանիշն ունեցող սպորտային հանդիպումները։ Վստահաբար, «Vmedia»-ն և «Vmedia+»-ը շատ կարճ ժամանակահատվածում կդառնան մեր հեռուստադիտողների ամենասիրված հեռուստաալիքները»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նշված հեռուստաալիքների եթերում ֆուտբոլային հանդիպումներից բացի՝ հեռուստադիտողները կկարողանան հետևել նաև  բասկետբոլի, թենիսի, Ֆորմուլա 1-ի և մի շարք այլ մարզաձևերի հեռարձակումներին։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11