Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նավթի գները մոտեցել են երեք ամսվա նվազագույնին
19/08/2021 18:15
Կիսվել

Նավթի գները մոտեցել են երեք ամսվա նվազագույնին

Էտալոնային մակնիշի նավթի գներն իջնում են օգոստոսի 19-ի սակարկությունների ընթացքում՝ շարունակելով նվազել վեցերորդ առեւտրաշրջանն անընդմեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Գնանշումները համարյա հասնում են երեք ամսվա նվազագույների մակարդակին՝ դոլարի ամրապնդման եւ կորոնավիրուսի նոր շտամի ակտիվ տարածման հետ կապված պահանջարկի կանխատեսման առիթով պահպանվող տագնապի ֆոնին, գրում Է Trading Economics-ը: Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով 08:54-ի դրությամբ Էժանացել են 0,91 դոլարով (1,33 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 67,32 դոլարի:

Օգոստոսի 18-ին դրանց գինը նվազել Է 0,80 դոլարով (1,16 տոկոս)՝ փակման պահին կազմելով բարելի դիմաց 68,23 դոլար: WTI մակնիշի ֆյուչերսների գնանշումները սեպտեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) հասել Է 1,08 դոլարի՝ բարելի դիմաց հասնելով 64,38 դոլարի: Նախորդ առեւտրաշրջանի արդյունքներով դրանց գինն իջել Է 1,13 դոլարով (1,7 տոկոս)՝ օրն ավարտելով բարելի դիմաց 65,46 դոլարի նշագծով: ԱՄՆ-ի Էներգվետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցի՝ նախօրյակին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ նավթի առեւտրային պաշարները երկրում անցյալ շաբաթ նվազել են 3,23 մլն բարելով՝ հասնելով 435,54 մլն բարելի:

Բենզինի առեւտրային պաշարներն աճել են 696 հազար բարելով եւ կազմել 228,16 մլն բարել:

Թորվածքների առեւտրային պաշարները նվազել են 2,7 մլն բարելով՝ հասնելով 137,81 մլն բարելի:

Փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության կողմից անցկացված հարցմանը, նավթի պաշարների նվազում Էին կանխատեսել 1,45 մլն բարելով, բենզինի պաշարների նվազում՝ 2 մլն բարելով եւ թորվածքների պաշարների նվազում՝ 200 հազար բարելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08