16/12/2010 19:05
FACEBOOK-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՐՈՂ Է ԱՃԵԼ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Այս տարի Facebook սոցիալական կայքի շահույթը կարող է հասնել 2 մլրդ դոլարի: Այս մասին հաղորդում են ոչ պաշտոնական աղբյուրները:
Նշենք, որ 2009թ.-ին Facebook-ի շահույթը կազմել էր 700-800 միլիոն դոլար: Այսպիսով, սպասվում է, որ սոցիալական կայքի շահույթը կաճի շուրջ 2 անգամ: Հատկանշական է, որ Facebook-ի շահույթի աճն առավելապես պայմանավորված է գովազդի վաճառքի ծավալների աճով:
Այսօր Facebook-ի հանրահայտությունը գրավում է գովազդատուներին, որոնց թվում են Coca-Cola-ն, JPMorgan Chase & Co բանկը և Adidas-ը: ComScore-ի տվյալների համաձայն` այս տարվա հոկտեմբերին Facebook-ն օգտագործողների քանակով գերազանցել է Yahoo!-ին և գրավել երրորդ տեղն` Google Inc. ու Microsoft Corp-ից հետո: Facebook-ը հիմնադրվել է 2004թ.-ին և այժմ հանդիսանում է ամենամեծ սոցիալիական ցանցը` միավորելով շուրջ 500 միլիոն մարդ:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
