Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
21/12/2010 17:06
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդի բացառիկ հարցազրույցը «Բիզնես 24»-ին:

Բիզնես 24 – Ինչպիսի՞ն են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի ֆինանսական արդյունքներն ընթացիկ տարում:

Աստրիդ Քլիֆորդ – Այս տարին ֆինանսական ցուցանիշների առումով մեզ համար եղել է դրական, երրորդ եռամսյակի հրապարակված հաշվետվությունների արդյունքներով բանկի շահույթը մինչև հարկումը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ: Սա հիմնականում պայմանավորված է առևտրային վարկավորման ծավալների աճով: Այս տարի բանկն իր առևտրային հաճախորդներին տրամադրել է ավելի քան 80 մլն դոլարի վարկեր:

Բիզնես 24 – Ինչպիսի՞ն է բանկի վարկային պորտֆելի կառուցվածքը:

Աստրիդ Քլիֆորդ –  Անհատական վարկավորման տեսանկյունից բանկի վարկային պորտֆելում հիփոթեքային վարկավորման ծավալները կազմում են շուրջ 12,5 մլրդ ՀՀ դրամ, վարկային քարտերով հաճախորդներին տրամադրված վարկային գծի համախառն ծավալը կազմում է 2,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ ավտովարկավորումը և սպառողական վարկավորումը կազմում է 6,5 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ վարկավորման տեսանկյունից վարկերի համախառն ծավալը կազմում է շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ, իսկ առևտրի ֆինանսավորրման ծավալը` 5 մլրդ ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, բանկի կորպորատիվ վարկավորման համախառն ծավալի շուրջ 30%-ը բաժին է ընկնում ՓՄՁ ոլորտին: Բանկի վարկային պորտֆելի 75%-ն ԱՄՆ դոլարով է, 2%-ը` եվրոյով, իսկ 23%-ը` ՀՀ դրամով:

Բիզնես 24 – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում այս տարի մեկնարկեց Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի գործունեությունը Հայաստանում: Ինչպե՞ս կգնահատեք Ակադեմիայի գործունեությունը:

Աստրիդ Քլիֆորդ – Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան ստեղծվել է առևտրի ֆինանսավորման առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ սեմինար-դասախոսությունների միջոցով Հայաստանում գործող տեղական ընկերություններին օժանդակելու և միջազգային առևտրի ոլորտում հնարավոր ռիսկերից պաշտպանելու նպատակով: Մինչ այժմ մենք արդեն կազմակերպել ենք չորս սեմինար-դասախոսություն` տարբեր թեմաներով, և մտադիր ենք առաջիկայում ընդլայնել  Ակադեմիայի գործունեթյունը և հրավիրել տարբեր թեմաների գծով մասնագետներ արտերկրից:

Բիզնես 24  – Ի՞նչ արդյունքներ է բանկն այս տարվա ընթացքում ապահովել առևտրի վարկավորման ոլորտում:

Աստրիդ Քլիֆորդ – HSBC բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում ունի ավելի քան 140 տարվա փորձ, և մենք հավատում ենք, որ կարող ենք օգտագործել այս փորձը` մեր հաճախորդներին առաջարկելով արդյունավետ և մրցունակ լուծումներ: Բանկը գործում է աշխարհի 87 երկրներում` իր 8000 գրասենյակների միջոցով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք կառավարել գործընթացը սկզբից մինչև վերջ և օգնել հաճախորդներին կայուն հարաբերություններ ձևավորվել աշխարհի տարբեր երկրների իրենց առևտրային գործընկերների հետ: Նշեմ նաև, որ, տարվա սկզբին մենք անցկացրեցինք Առևտրի Ֆինանսավորման Մրցանակաբաշխություն` պարգևատրելով այս ոլորտում բանկի առավել ակտիվ հաճախորդներին, տեղական ամսագրերում հանդես ենք եկել մի շարք բացատրական հոդվացներով և ինչպես քիչ առաջ ասացի` ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել ենք Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան:

2010-ի ընթացքում բանկը պահպանել է շուկայում առաջատարի դիրքը` միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում: Ներկայումս առևտրի ֆինանսավորման ծառայությունների և գործիքների համախառն ծավալը կազմում է շուրջ 25 մլն դոլար, իսկ առևտրի ֆինանսավորման գործառնություններից բանկի գործառնական եկամուտն այս տարվա հրապարակված հաշվետվութունների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան 30%-ով: Կարծում եմ, որ շուկան դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ընձեռած առավելությունների լիովին օգտագործումն ու դրանց գիտակցումը: Վստահ ենք նաև, որ այս տարի կատարել ենք ևս մեկ դրական քայլ դեպի այս նպատակի իրականացումը:

Բիզնես 24  – Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ընթացիկ տարվա իր ծրագրերում նախատեսել էր ընդլայնել միջազգային առևտրի ֆինանսավորման գործառությունների շրջանակները, մասնավորապես համագործակցել տարբեր երկրներում ձևավորված հայկական համայնքների հետ` մատուցելով բանկային ծառայություններ: Ինչպե՞ս կգնահատեք այս ոլորտում ձեռքբերված արդյունքները:

Աստրիդ Քլիֆորդ –  Արդեն իսկ Ռուսաստանում աշխատող հայերին մենք առաջարկում ենք  ծառայություն` “+374” անվամբ, որից օգտվելու համար հնարավոր է դիմել թե Հայաստանում և թե Ռուսաստանում (Մոսկվա և Ս.Պետերբուրգ): Հաճախորդները  կարող են անվճար փոխանցումներ իրականացնել Ռուսաստանի և Հայաստանի իրենց հաշիվների միջև, ինչպես նաև կառավարել իրենց հաշիվները 24/7 ռեժիմով` օգտվելով հեռախոսային և ինտերնետային ծառայություններից: Մենք նաև դիտարկում ենք Սփյուռքում ապրող հայերի համար նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրման հնարավորությունները: Սակայն պետք է հաշվի առնել, որ Արգենտինայում և Ֆրանսիայում ապրող հայերի կարիքներն ու պահաջները միանգամայն  տարբեր կարող են լինել, և արդյունավետ, օգտակար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ են խորը վերլուծություններ: Վերջերս մենք բացահայտեցինք, որ Հայաստանից դուրս, այն 87 երկրներում, որտեղ HSBC-ն գործունեություն է ծավալում, աշխատում են ազգությամբ հայ շուրջ 200 աշխատակիցներ և մենք մտադիր ենք օգտագործել այս ցանցի հնարավորություններն ու կապերը, ի շահ մեր հաճախորդների:

Բանկի միջազգային կապերը ակնհայտորեն շահավետ են նաև մեր կորպորատիվ հաճախորդների համար: Օրերս, հաճախորդներից մեկից տեղեկացա, որ կազմակերպութունն իրենց արտադրանքի համար մատակարար է փնտրում Չինաստանում և Հոնկոնգում: Ընդամենը մի քանի էլեկտրոնային նամակ, և մենք կարողացանք կապ հաստատել շուրջ 10 հավանական գործընկեր-ընկերությունների հետ: HSBC-ն այսօր ունի շուրջ 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում, և մենք միշտ ուրախ ենք և պատրաստ նմանատիպ կապեր ստեղծելով աջակցել մեր հաճախորդներին:

Բիզնես 24 – Ինչպիսի՞ն է այսօր բանկի հիփոթեքային պորտֆելը:

Աստրիդ Քլիֆորդ – Ներկայումս բանկի հիփոթեքային պորտֆելը կազմում է շուրջ 12,5 մլրդ ՀՀ դրամ: Այսօր մենք առաջարկում են հիփոթեքային վարկեր` ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով, մրցունակ տոկոսադրույքներով: Նշեմ նաև որ մինչև տարեվերջ մենք նախատեսում են վերսկսել ՀՀ դրամով հիփոթեքային, վերանորոգման, ավտո  և անհտական վարկավորումը: Այս դեպքում հիփոթեքային և վերանորոգման վարկերը կտրամադրվեն բանկի սեփական միջոցներով և վարկավորման պայմանները և պահանջները կլինեն առավել մատչելի և հարմար մեր հաճախորդների համար:

Բիզնես 24  – Անցյալ տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հայտարարեց հեռախոսային և ինտերնետային ծառայությունների մեկնարկի մասին: Ինչպիսի՞ն է այսօր այս ծառայությունների տարածվածությունը բանկի հաճախորդների շրջանում: Որքանո՞վ են արդարացված բանկային նոր տեխնոլոգիաների ոլորտում իրակականցված ներդրումները:

Աստրիդ Քլիֆորդ – 2009 թվականին  բանկը ներդրել է շուրջ 2,5 մլն դոլար HSBC հեռախոսային և ինտերնետային բանկինգի ծառայությունները Հայաստան ներմուծելու համար: Ներկայումս ինտերնետ-բանկինգի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 5000, իսկ հեռախոսային բանկինգի ծառայությունից օգտվողների թվաքանակը կազմում է 16000:  Բանկի  35 000 անհատ հաճախորդների զգալի մասի համար այսօր նախընտրելի են հեռախոսային և ինտերնետային բանկինգի ծառայություննրը:

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հաճախորդների համար ստեղծել ծառայություններից օգտվելու տարբերակների ընտրության հնարավորություն, և այս տեսանկյունից արդարացված են ներդրումները բանկային նոր տեխնոլոգիաներում, որը մենք մտադիր ենք շարունակել: Այսօր արդեն մեր կորպորոտիվ հաճախորդներին առաջարկում ենք բանկոմատային քարտային ծառայություն: Կորպորատիվ  հաճախորդների համար գործում է նաև հատուկ ինտերնետ բանկիգի տարբերակը` HSBCnet, որը նույնպես մեծ պահանջարկ է վայելում:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85