SAMSUNG ՊԼԱՆԱՎՈՐԵԼ Է 2020Թ.-ԻՆ ՀԱՍՈՒՅԹԸ ՀԱՍՑՆԵԼ 43.3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ
Samsung Group-ը նախատեսում է 2020թ.-ին հասույթը հասցնել 50 տրիլիոն վոնի (43.3 միլիարդ դոլար):
Samsung Group-ը` Հարավկորեական ամենամեծ կոնցեռնը, պատրաստվում է առաջիկա տասնամյակում իրականացնել 30 տրիլիոն վոնի ներդրում արևային մարտկոցների, նոր սերնդի էկրանների և բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումներում:
Չիպերի համաշխարհային գների վերականգնման շնորհիվ Samsung-ը 2009թ.-ին ստացավ ռեկորդային շահույթ`136 տրիլիոն վոն: Այս ցուցանիշով նա առաջ անցավ ամերիկյան Hewlett-Packard Co-ից և դարձավ աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ընկերությունը: