Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Սիմոն Բաբայանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
13/09/2021 12:10
Կիսվել

Սիմոն Բաբայանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։

Փաստաբանների պալատից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ընտրությունը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին։

«Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան: Արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը չորս տարի ժամկետով համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի  նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանի 937 կողմ ձայնով (84,3%)»,- նշում են Փաստաբանների պալատից:

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Ներկա պահին Փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը, ում լիազորությունները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։

Մինչ ընտրությունները ՀՀ փաստաբանների պալատը 08․09․2021 թ․ կազմակերպել էր բանավեճ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Սիմոն Բաբայանը և Գևորգ Գյոզալյանը: Փաստաբանների պալատի նախագահի երրորդ թեկնածու Թամարա Պողոսյանը դուրս էր եկել ընտրապայքարից ինքնաբացարկի դիմումի համաձայն: Բանավեճը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է  առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում: Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր  և ընդհանուր ժողով, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88