30/12/2010 13:26
ՆՎԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՑ` NOKIA ԵՎ SAMSUNG ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Nokia և Samsung բջջային հեռախոսների անվճար տրամադրման մասին “Քեզ համար” կանխավճարային սակագնային փաթեթին միանալու և հաշիվը 12000, 15000 կամ 17000 դրամով լիցքավորելու դեպքում:
12000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում բաժանորդին կառաջարկվի` Nokia 1202, Nokia 1208, Nokia 1616, Samsung GT-E1080, Samsung GT-E1081 և Samsung GT-E1100 մոդելներից մեկը: 15000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում հաճախորդը նվեր կստանա` Nokia 1661 կամ Nokia 1662 բջջային հեռախոս, իսկ 17000 դրամի դեպքում` Nokia 1800, Samsung GT-E1150 կամ Samsung SGH-C270:
“Ամանորյա տոների նախաշեմին կապի միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվերելու իրենց հարազատներին և մտերիմներն Beeline ցանցին միացած նոր բջջային հեռախոս ”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
12000, 15000 և 17000 դրամի լրացուցիչ հաշվեկշռի գումարը կարող է ծախսվել ներցանցային ձայնային ծառայությունների համար: Հաշվեկշռի գումարի գործողության ժամկետը 90 օրացուցային օր է, որից հետո չօգտագործված գումարը զրոյացվում է: “Բալանսի փոխանցում” ծառայությունը չի գործում լրացուցիչ հաշվեկշռի գումարի համար:
17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
Արծաթ
759.24
-4.72
10:31 18/08/26
20:54 17/08/26
19:56 17/08/26
17:46 17/08/26
17:07 17/08/26
