2010Թ.-ԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 32%-ՈՎ
Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը 2010թ.-ին աճել է 32%-ով և կազմել 18.06 միլիոն մեքենա: 2009թ.-ի դեկտեմբերին այս ցուցանիշը 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ աճել էր 17.9% -ով և կազմել 1.67 միլիոն մեքենա:
Նման տվյալներ է հրապարակել Չինաստանի ավտոարտադրողների ասոցացիան:
Հատկանշական է, որ Չինաստանը 2009թ.-ին առաջ անցավ ԱՄՆ-ից և դարձավ աշխարհի ամենամեծ ավտոշուկա ունեցող երկիրը:
Չինաստանում ամենաշատը վաճառվում է ճապոնական Toyota, գերմանական Volkswagen, ամերիկյան General Motors (GM) և Ford ընկերությունների ավտոմեքենաները: