Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Ինեկոբանկը նոր օտարերկրյա ներդրումներ է ներգրավել՝ աջակցելու ՓՄՁ-ներին
01/10/2021 18:06
Կիսվել

Ինեկոբանկը նոր օտարերկրյա ներդրումներ է ներգրավել՝ աջակցելու ՓՄՁ-ներին

Ինեկոբանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքված EBRD SMEC ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 5 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղված կլինի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը, մասնավորապես՝ էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումների խթանման միջոցով։ Տվյալ ծրագրի շրջանակներում մատչելի ֆինանսավորման հետ մեկտեղ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն կունենան նաև ստանալ մինչև 15% դրամաշնորհ Եվրոպական միությունից, որն էլ ավելի կխթանի նոր տեխնոլոգիաների կիրառումը ՓՄՁ-ների շրջանում։

«Փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են երկրի տնտեսության շարժիչ ուժը և Ինեկոբանկը մշտապես կարևորում է վերջիններիս խթանմանն ուղղված ներդրումները: Այս գործընթացներում իր ուրույն տեղն ունի մեր վաղեմի գործընկեր ՎԶԵԲ-ը, որի հետ համագործակցությունն ավելի քան 15 տարվա պատմություն ունի», նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Նոր ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է օգնել տեղական բիզնեսներին բարելավել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը՝ համապատասխանեցնելով վերջիններս եվրոպական բարձր ստանդարտներին: Սա հնարավորություն կտա Ինեկոբանկի բիզնես հաճախորդներին մրցունակ լինել եվրոպական շուկաներում որպես արտահանող։ Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ները նաև տեխնիկական խորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել լրացուցիչ հեռանկարային ներդրումային ուղղություններ, որոնք կնպաստեն բիզնեսի արդյունավետության և որակի բարձրացմանը։

Օտարերկրյա ներդրումները կարևորագույն ազդեցություն ունեն ինչպես առանձին տնտեսվարողների, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության համար։ 2005թ.-ից ցայսօր Ինեկոբանկը ՎԶԵԲ-ից ներգրավել է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ, որոնք ուղղվել են հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից առանձնանում են հատկապես կլիմայի համարվողականությանը և բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանն ուղղված ծրագրերը։ «Վերջին շրջանում հատկապես շատ ակտիվ համագործակցում ենք կանաչ ֆինանսավորման ոլորտում և ՎԶԵԲ աջակցությամբ մեկ այլ ծրագրի շրջանակում միայն 2021թ-ին արդեն իրականացրել ենք ՓՄՁ-ների ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի էներգախնայող և վերականգնվող էներգիային ուղղված նախագծերի ֆինանսավորում:

Վստահ ենք, որ այս ծրագիրը ևս կնպաստի մեր ՓՄՁ հաճախորդների արդյունավետության բարձրացմանը», ասում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտեմ Չիչյանը։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն նշում է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասում է․ «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44