Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը համագործակցում են հարկային բարեփոխումների ոլորտում
26/10/2021 21:55
Կիսվել

ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը համագործակցում են հարկային բարեփոխումների ոլորտում

Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային  համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։  Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի իրականացման գործում։

Տեխնիկական աջակցության ծրագիրը կենտրոնացած է մի քանի բաղադրիչների վրա.

  1. աջակցել Պետական ​​եկամուտների կոմիտեին` ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի ոչ ֆորմալ տնտեսության մասին՝ գնահատելով հարկային ճեղքը։

2 Օժանդակել Պետական ​​եկամուտների կոմիտեին ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման ու վերլուծության գործում` ՊԵԿ տվյալների շտեմարանի ընդլայնմամբ և ռիսկերի քարտեզագրման մշակմամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում 2020թ-ի փետրվարին ձևավորվել է ֆրանս-հայկական համատեղ 2 աշխատանքային խումբ` «Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» և «Միջազգային հարկային կեղծիքի դեմ պայքար»։

«Ռիսկերի վերլուծություն և տվյալների շտեմարանի (datamining) ինտեգրում» աշխատանքային խմբի նպատակն է հզորացնել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգը։ Այս շրջանակներում ՊԵԿ-ի գործող համակարգում փորձարկվել են Ֆրանսիայում գործարկվող «Սիրիուս Պրո» համակարգում առկա ռիսկերի վերլուծության միջազգային մի քանի բանաձևեր և արդյունքում հայտնաբերվել են ռիսկային հարկ վճարողներ։ 

3 3-րդ բաղադրիչով նախատեսվել է օժանդակություն Պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանում շահումով խաղերի ոլորտի վերահսկողությունը կարգավորելու գործում։ Աջակցությունն իր մեջ ներառում է ոլորտի վերլուծություն, խաղատներին համապատասխան լիցենզիաների տրամադրման հարցում օժանդակություն, օպերատորների վերահսկողություն և շուկայի մոնիթորինգ: ՊԵԿ-ի կողմից Հայաստան են հրավիրվել փորձագետներ` վերլուծելու Հայաստանում իրավիճակը և ներկայացնելու ոլորտը կարգավորելու պահանջները: Պայմանագրով նախատեսված 17 ստանդարտ (տեխնիկական առաջարկներ) տրամադրվել է փորձագետների կողմից, որոնք վավերացվել են ՊԵԿ-ի կողմից:

4  4-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ներդնել հարկային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի ծրագրային ապահովման համակարգ։ 

«Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել նաև ստուգումների վերաբերյալ Ֆրանսիայում գործող օրենսդրական և ադմինիստրատիվ կարգավորումները, որոնք   ստուգումները Հայաստանում առավել  նպատակային ու  արդյունավետ կդարձնեն։ 

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33