Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ – 2011Թ.-ԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 14 ԾՐԱԳԻՐ` 36.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
26/01/2011 12:00
Կիսվել

ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ – 2011Թ.-ԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 14 ԾՐԱԳԻՐ` 36.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրեց նախարարության 2011 թվականի գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները:  
Մ. Վարդանյանը նշեց, որ 2011 թվականին նախարարության ծրագրերի իրականացման  համար նախատեսված է իրականացնել 15 միջոցառում` նախորդ տարվա 8-ի փոխարեն, որոնցից 7-ը` տրանսպորտի բնագավառում, 8-ը` կապի, այդ թվում նաև երկաթուղու և ճանապարհաշինության բնագավառը կարգավորող միոցառումներ: Ընդհանուր առմամբ, 2011 թվականին կիրականացվեն պետական բյուջեով նախատեսված 14 ծրագիր, որոնց համար կհատկացվի 36.6 մլրդ դրամ:
ճանապարհաշինության խնդիրներին անդրադառնալով, նախարարը նշեց, որ պետական բյուջեի և ներգրավված վարկային միջոցների հաշվին հիմնանորոգվելու են 249.0 կմ երկարությամբ ճանապարհահատված և 6 կամուրջ, իրականացվելու են շուրջ 5.5 մլրդ դրամի ճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքներ: Մ. Վարդանյանը նշեց նաև, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրով նախատեսված է 3.1 մլրդ դրամ ուղղել 33.5 կմ ճանապարհների վերականգմանը: Պետական նշանակության ավտոճանապարհների  հիմնանորոգմանը`3.5 մլրդ դրամ, 31.3 կմ երկարությամբ ճանապարհների վերանորոգման համար: Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար` 6 կամուրջ , 0.18 մլրդ դրամ: Համաշխարհային  բանկի աջակցությամբ նախատեսված է իրականացնել կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը` ուղղված 140.0կմ  ճանապարհի վերականգմանը, որի համար կհատկացվի 12.4 մլրդ դրամ: Ասիական զարգացման բանկի  աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով կիրականացվի 10.6 մլրդ դրամի աշխատանք և 2011 թ. կավարտվեն 6.6 կմ-ի շինարարական և 37.6 կմ-ի անվտանգության բարձրաց¬ման աշխատանքները:
Ուշադրություն կդարձվի ճանապարհաշինության որակին: «Մենք կազմակերպչական և տեխնիկական վերահսկողության որակի բարելավման խնդիր ունենք: Անցած տարի մենք քայլեր արեցինք. առաջինը ապահովագրական համակարգ ներդրեցինք` պետության ռիսկը կապված թե որակի, թե ծավալների հետ բավականին քչացրել ենք: Երկրորդը` ետերաշխիքային ժամկետը մեկից երեք տարի սահմանեցինք.  որակը ապահովեցինք», – նշեց նախարարը, – «երրորդը` նախագծողների ու տեխնիկական վերահսկիչների նկատմամբ պահանջներն ենք խստացրել. շղթայի մեջ երեք օղակ կա` նախագծող, հսկող, շինարար»: Բացի դրանից, շարունակվելու են ճանապարհների անձնագրավորման, ճանապարհների   երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքները, ինչպես նաև նախագծային աշխատանքների և տեխնիկական վերահսկողության, արգելափակոցների և ճանապարհային նշանների ապահովագրման գործընթացը: Իրականացվելու են ճանապարհների նշաններով կառավորման աշխատանքներ:
Մ. Վարդանյանի խոսքերով, ավտոմոբիլային ճանապարհների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դրանց անօրինական միջամտությունների բացառման նպատակով ՀՀ կառավարություն  կներկայացվի «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները կարգավորելու նպատակով ՀՀ կառավարություն կներկայացվեն «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վտանգավոր բեռների տեղափոխման մասին»  ՀՀ օրենքների նախագծերը և դրանց հիման վրա  ՀՀ կառավարության որոշման 5 նախագծեր, որոնց ընդունմամբ կկանոնակարգվեն կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումները, դրանց տեսակները, վտագանվոր բեռների տեղափոխման խնդիրները, երթուղային ցանցերի կազմման, հաստատման, համաձայնեցման հարաբերությունները և երթուղային սխեմաների ու չվացուցակների  մշակման մեթոդաբանության հարցերը, ինչպես նաև երթուղիները սպասարկողներին ներկայացվող լիցենզավորման պահանջները, ճանապարհին գովազդների տեղադրման և գովազդի վճարի չափի խնդիրները: Նշված փաթեթի շնորհիվ կապահովվի լրացուցիչ մուտքեր պետական բյուջե:
Մ. Վարդանյանն անդրադառնալով կապի խնդիրներին, նշեց, որ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, և կմշակվի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  որոնցով կկանոնակարգվի ՀՀ տարածքում գործող կապի ոլորտում քաղաքականության և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ներդրման և մշակման խնդիրները, ինչպես նաև  էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական վերահսկողության խնդիրները:
Բացի դրանից, կմշակվեն և կներկայացվեն ՀՀ կառավության 6 որոշման նախագծեր, որոնց ընդունմամբ կկարգավորվեն ռադիոհաղորդակցության սարքավորումների ստուգման, արտակարգ իրավիճակներում էլեկտրոնային ցանցերի կառավարման, կապի ոլորտում քաղաքաշինական գործունեության և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ժամանակ առաջացող հարաբերությունները:Կիրականացվի նաև լարային ռադիոյի վերականգնման փորձնական ծրագիր:
Նախարար Մ. Վարդանյանը նշեց, որ գերակա համարվող ծրագրերն  այս տարի չորսն են լինելու: Դրանք են ` Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների կազմակերպումը:Նախարարը տեղեկացրեց, որ նախագիծը համատեղ կիրականացվի “Ռուսական երկաթուղիներ” ընկերության հետ, որը Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչն է: Ներդրումները կիրականացվի  50-50 սկզբունքով: Նոր` 32 կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնել Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ և դրանով ապահովել ինչպես միջմարզային, այնպես էլ միջպետական փոխադրումների հեռավորությունների և արժեքի զգալի կրճատում: Երևան-Այրում հեռավորությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ-ով: Երկրորդը` Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպումը: Նոր ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն ունեցող երկաթգիծը կոչված է կապել Պարսից Ծոցի նավահանգիստները Սևծովյան նավահանգիստների հետ` ապահովելով միջպետական  բեռնափոխադրումներ, ունենալով մեծ նշանակություն հետագայում Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում: Երրորդը` Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքի  Տրանշ-1, Տրանշ-2 և Տրանշ-3 շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու կազմակերպումը, որի արդյունքում կհիմնանորոգվեն    շուրջ 41 կմ ճանապարհահատվածներ:    Չորրորդը`Փոստի կառավարման նոր մոդելի ներդրումը:
13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10