Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Տիգրան Մարկոսյան. Ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների շրջանակը
15/11/2021 14:05
Կիսվել

Տիգրան Մարկոսյան. Ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների շրջանակը

Տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների թվում անբարեխիղճ մրցակցության դեպքերն ունեն բավականին մեծ տարածում։ Այս մասին հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, (այսուհետ Օրենք) սահմանում է անբարեխիղճ մրցակցության հասկացությունը, որի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռքբերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները»,- անբարեխիղճ մրցակցության ընդհանուր բնութագիրն ու դրսևորումներ ներկայացրեց հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով՝ անբարեխիղճ մրցակցություն առկա է Օրենքի 16-րդ հոդվածի ընդհանուր բնորոշմամբ սահմանված պայմանների, մասնավորապես՝

1) Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասելու և

2) տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները խախտելու առկայության ցանկացած դեպքում։

Միաժամանակ, Օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսվել են անբարեխիղճ մրցակցության  հատուկ դրսևորումներ, որոնք են՝

տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը,

անբարեխիղճ մրցակցությունը` կապված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ,

մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը,

տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը,

հասարակության մոլորեցումը,

տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը,

անտեղի համեմատությունների կատարումը,

անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ:

Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ հատկանշական է, որ 2021 թվականի մայիսի 31-ից գործող խմբագրությամբ Օրենքով ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների Օրենքով սահմանված շրջանակը: Մասնավորապես, սահմանվել են քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ կապված, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները։

«Հարկ է նշել նաև , որ անբարեխիղճ մրցակցության առանձին դրսևորումներ պարունակում են նաև քաղաքացիական իրավախախտման հատկանիշներ, սակայն, ի տարբերություն դրանց, մրցակցության իրավունքի տեսանկյունից կարևորվում է նաև այդ խախտումների ազդեցությունը մրցակցության վրա»,- ընդգծեց Մարկոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պատասխանատվության միջոցներ են կիրառվում անբարեխիղճ մրցակցության իրավախախտման համար, պատասխանեց.

«Անբարեխիղճ մրցակցության համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք։ Ընդ որում, անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը»:

Միևնույն ժամանակ, տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև հինգ  տոկոսը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85