Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Արձագանքել աշխատաշուկայի միտումներին. Ֆրանսիական համալսարանը կներկայանա նոր դեմքով
16/11/2021 15:11
Կիսվել

Արձագանքել աշխատաշուկայի միտումներին. Ֆրանսիական համալսարանը կներկայանա նոր դեմքով

Հայաստանում ֆրանսիական համալսարանը գնում է վերաբրենդավորման: Ուսումնական հաստատությունը ներկայանալու է նոր լոգոյով, նորացված պաշտոնական կայքով, որն ավելի շատ է համապատասխանելու համալսարանի նոր ռազմավարությանը:

Ասուլիսում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպաստելու են համալսարանի որակի բարձրացմանը, նոր հնարավորություններ են ընձեռվելու ուսանողներին:

«2020 թվականը դժվարին շրջան էր Հայաստանի համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը որոշեց ձեռքերը ծալած չնստել, այլ առաջ գնալ ու անել ավելին: 2020 թվականի դեկտեմբերին մշակվեց մեր նոր ռազմավարական պլանը, որը կոչվեց «Հորիզոն UFAR 2021-2025»: Այս ռազմավարության կարևոր բաղադրիչներից է որակի բարելավումը տարբեր ոլորտներում»,- ասաց համալսարանի ռեկտորը: Որակի բարելավմանն ուղղված աշխատանքներ են նախատեսվում համալսարանի գործունեության յուրաքանչյուր ուղղությունում:

Բերտրան Վենարի խոսքով, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հաճախ է նշվում այն մասին, որ երկիրը կարիք ունի բարձր որակի կրթություն ստացած երիտասարդների, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռազմավարական ուղղությունների մշակումը հենց այդ նպատակն ունի, այսինքն՝ պատասխանել այն կարիքներին, որոնք առկա են աշխատաշուկայում: Համալսարանը, նոր ռազմավարությանը համահունչ, աշխատանքներ է նախատեսում գիտահետազոտական, մանկավարժական ուղղություններում: Խնդիր է դրված բարելավել նյութատեխնիկական պայմանները, զարգացնել համագործակցությունը, վերապատրաստել դասախոսներին:

«Ես համարում եմ, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը դուռ է դեպի աշխարհ, որովհետև մի քանի լեզուների իմացությունը մեր կարևոր բաղադրիչներից է: Մեզ մոտ ընդունվողների 90 տոկոսից ավելին ֆրանսերեն չի իմանում, սակայն ավարտելուց ոչ միայն տիրապետում է ֆրանսերենին, այլև սովորում է անգլերեն, ցանկության դեպքում` նաև իսպաներեն»,- ասաց Բերտրան Վենարը:

Համալսարանի գործունեության կարևոր ուղղություններից է սոցիալական պատասխանատվությունը: Այս անգամ թիրախում զինվորներն են: Մշակվել է հատուկ պլան, որ զինվորական ծառայությունից վերադարձողներն արագ վերաինտեգրվեն ուսումնական պրոցեսում:

Համալսարանը կարևորում է ուսանողներին մինչև աշխատաշուկա ուղեկցելը: 2020 թվականին համալսարանի շրջանավարտները աշխատաշուկա դուրս եկան բարդ շրջանում, սակայն արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Ավարտելուց  6 ամիս հետո կատարված հարցումները ցույց են տալիս, որ նրանց միայն 3 տոկոսն է աշխատանք փնտրում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ձգտում է իր ներդրումն ունենալ տեխնոլոգիական ոլորտում մասնագետներ պատրաստելու հարցում: Համալսարանը վերջերս կյանքի է կոչել «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը

«Արհեստական բանականությունը մի ոլորտ է, որի կամ հետևանքներն ես կրում կամ այն օգտագործում ես: Այդ ռեսուրսները չունեցողները, ցավոք, կրում են հետևանքները: Բեկումնային այս ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունը ներխուժել է ամեն ոլորտ, պետք է քայլեր ձեռնարկել ու պատասխանել այդ մարտահրավերին: Համալսարանի պատասխանը եղավ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկը, որին շատ արագ կհետևի ասպիրանտուրայի ծրագիրը: Բոլոր ներդրումներն անում ենք, որ 2022 թվականին ունենանք մեր առաջին ուսանողներին»,- ասաց նա:

Նոր փոփոխություններն ու ծրագրերը կյանքի կոչելով՝  համալսարանն ակնկալում է ներգրավել ավելի շատ ուսանողների, մեծացնել ճանաչելիությունը, ավելի լավ որակի կրթություն տրամադրել, ընտրության լայն հնարավորություն ընձեռել:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26