Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 334,878-ի (+531)
Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 195 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 7366 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, առողջացել է 1438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 48 դեպք: