
Հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով
Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարը:
Համապատասխան նախագիծը շրջանառվում է:
«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց նախարարը:
Սահմանափակող միջոցառումները, գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ: