Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը
03/12/2021 18:16
Կիսվել

ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի  փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։

Նիստի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողական ապրանքների առևտրի մասնակիցների ինքնակարգավորվող համակարգի ձևավորման հարցում փոխըմբռնման հուշագրի մասին», «ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների և բժշկական ապրանքների հետ վարվելու արդիական հարցերի մասին» և «Երրորդ երկրների հետ գործարար երկխոսության աշխուժացման մասին» հարցերը։ Հանգամանալի քննարկումներից հետո կայացվել են համապատասխան որոշումներ։

«Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին  մասնակցած ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ արդիական է գնահատվել ՌԴ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչության ղեկավար Արտաշես Շիրիկյանի այն հարցադրումը, որ անդամ երկրների գործարար համայնքները հաճախ ուշացումով են տեղեկացվում ԵԱՏՄ կառույցների որդեգրած քաղաքականության կամ նախատեսվելիք նախաձեռնությունների մասին, ինչը մակրոտնտեսական մակարդակում դժվարացնում է գործարարների կողմից համապատասխան քայլերի մշակումն ու իրականացումը։ Որոշվել է քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ արդեն ս․թ․ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա  ԵԱՏՄ Գործարար խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերի թվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված` «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկել է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46