Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի 2 տարով. Ազգային Ժողով
09/12/2021 12:04
Կիսվել

Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի 2 տարով. Ազգային Ժողով

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1–ը: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-ասաց Գաբրիելյանը:

Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե այս պահին քանի ընկերություն է զբաղված էլեկտրամոբիլների ներկրմամբ, կա՞ արդյոք գերիշխող դիրք ունեցող ընկերություն:

Փոխնախարարն արձագանքեց, որ պետությունն այս պահին չի իրականացում վերահսկողություն ընկերությունների նկատմամբ, քանի որ ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրում են և մասնավոր, և իրավաբանական, և ֆիզիկական անձինք: Ընկերությունների մոտ մեծ հետաքրքրություն կա՝ ենթակառուցվածքների զարգացման առումով:

Հարակից զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ նշեց, որ այս նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք, և դա իսկապես շուկայում էլեկտրամոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է: Պատգամավորը գոհունակություն հայտնեց, որ գործող կառավարությունը ևս հավանություն է տվել  նախագծին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52