Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից` որպես երկրորդ մակարդակի կապիտալի գործիք
23/12/2021 17:44
Կիսվել

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից` որպես երկրորդ մակարդակի կապիտալի գործիք

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», – նշել է  Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք», նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան:   

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը միավորում է մեծ թվով ներդրողների, որոնք ցանկանում են իրենց գումարները ծառայեցնել մնայուն, դրական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով նույնկերպ մտածող նորարար ձեռներեցների և կայուն զարգացող ընկերությունների հետ: Այդ ճանապարհին «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը ծառայում է որպես կատալիզատոր այն ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն աշխարհն ավելի արդար, կայուն և մարդասիրական դարձնելու գործում: Ընկերությունը խորը գիտելիքներ է կուտակել` 25 տարվա ընթացքում ներդրումներ կատարելով Էներգետիկայի, կլիմայի պահպանության, ֆինանսական ներառման, սննդի կայուն արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում: Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում ցուցակված ընկերություններում, որոնք էապես նպաստում են դեպի կայուն հասարակություն անցմանը: «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունն ակտիվ և պատասխանատու ներդրող է, որը 750-ից ավել ներդրումներ է կատարել աշխարհի ավելի քան 50 երկրում: 2021 թ-ի հունիսի դրությամբ կառավարվող ակտիվներում ընկերության ներդրումները կազմել են 6.1 մլրդ եվրո: Ընկերությունը «Տրիադոս Բանկ Էն Վի»-ի դուստր ձեռնարկությունն է և ամբողջությամբ պատկանում է վերջինիս: «Տրիադոս Բանկ Էն Վի»-ն հիմնադրվել է 1980 թ-ին Նիդերլանդներում և առաջատար դիրք է գրավում կայուն բանկային գործունեության ոլորտում ողջ աշխարհում: 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: Այսօր Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքների համաձայն` Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2