Tesla-ի մեքենաներում երթևեկության ընթացկում կարգելափակվեն խաղային գործառույթները
Tesla-ի էլեկտոմոբիլներում ավտոմեքենայի վարման ընթացքում կարգելափակվեն խաղեր խաղալու հնարավորությունը: Այս եզրակացությանը եկել են՝ ճանապարհային պատահարներից խուսափելու ու երթևեկությունը կարգավորելու և անվտանգ դարձնելու նկատառումներից ելնելով:
ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը հայտնում է, որ Tesla-ում ստուգումներ են անում կասկածով, որ Passenger Play գործառույթը կարող է շեղել վարորդի ուշադրությունն ու մեծացնել վթարի հավանականությունը:
Ստուգումները մասնավորապես վերաբերվում են 2017-2022-ի թողարկված մոբիլներին: Դրանք են Model 3-ը, Model S-ը, Model X-ը և Model Y-ը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Tesla-ից գերատեսչությանը խոստացել են վերանայել գործառույթը, և ծրագրի հաջորդ թարմացումից հետո Passenger Play գործառույթը կարգելափակվի և հասանելի կլինի միայն մեքենայի կայանված լինելու ժամանակ: