Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 67.58-0.22 WTI - 62.76-0.21
COMEX:  GOLD - 4990.00-0.64 SILVER - 75.35-3.21
COMEX:  PLATINUM - 2045.60-1.52
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.34+0.43 EUR/GBP - 1.1862-0.03
FOREX:  EUR/USD - 1.1862-0.03 GBP/USD - 1.3642-0.04
STOCKS RUS:  RTSI - 1132.99+0.38
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.10 NASDAQ - 22546.67-0.22
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 56806.41-0.24 TOPIX - 3787.38-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.52 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10446.35+0.42 CAC40 - 8311.74-0.35
STOCKS EUR:  DAX - 24914.88+0.25
16/02/2026  CBA:  USD - 377.67+0.73 GBP - 515.52+2.24
16/02/2026  CBA:  EURO - 448.14+1.24
16/02/2026  CBA:  GOLD - 60651-466 SILVER - 939.21-72.89
Արտյոմ Չիչյան. Ինեկոբանկը դրական սպասումներով է դիմավորում 2022թ.
30/12/2021 17:10
Կիսվել

Արտյոմ Չիչյան. Ինեկոբանկը դրական սպասումներով է դիմավորում 2022թ.

2021թ.-ը մոտենում է ավարտին։ Ինեկոբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանի հետ «Բիզնես 24»-ը զրուցել է բանկի գործունեության, ֆինանսավորման ուղղությունների, հաճախորդների հետ արդյունավետ գործակցության և ապագա ծրագրերի մասին։

Ինչպե՞ս կգնահատեք բանկի գործունեությունը 2021-ին և ինչպիսի՞ առանձնահատկություններ կնշեք:

Անցած տարվա գործունեությանը օբյեկտիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև 2020-ին: Չնայած դրանք արմատապես տարբեր տարիներ էին, այնուամնայնիվ իմ գնահատմամբ զարգացումների տեսանկյունից մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է եղել ինչպես ընդհանուր տնտեսության առումով, այնպես էլ մասնավոր հատվածում: 2020-ը եղել է համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամի հաղթահարման տարի և այդ ժամանակահատվածում Բանկի կողմից բիզնեսին տրամադրված ծառայությունները հիմնականում միտված են եղել ճգնաժամի դիմակայմանը. հաճախորդների հետ իրականացվել է անհատական աշխատանք, որն իր մեջ ներառել է սպասարկման պայմանների համապատասխանեցում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ֆինանսավորում՝ ուղղված ճգնաժամին դիմակայելուն: Հարկ եմ համարում նշել այն, որ բանկը 2020-2021թթ. ակտիվ մասնակցել է  Կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերին, որոնց շրջանակում իրականացվել է ավելի քան 26 մլրդ դրամի ֆինանսավորում:

Իսկ 2021թ. մասին խոսելիս պետք է ընդգծել այն փաստը, որ Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման տրամաբանությունը փոխվել է հենց տարեսկզբին, և վերջինս ուղղված է եղել ինչպես գործող բիզնեսների ընդլայնմանը, այնպես էլ նոր նախագծերի կյանքի կոչմանը: Հաշվի առնելով  այս փաստը՝ կարող ենք արձանագրել, որ ճգնաժամը բիզնեսների կողմից հաղթահարվել է, և այսօր արդեն կարող ենք փաստել, որ գրեթե անմնացորդ լուծվել են 2020թ-ին առաջացած խնդիրները:

2021թ. ֆինանանսավորման ի՞նչ հիմնական ուղղություններ են եղել:

Ինչպես արդեն նշեցի, այս տարվա ֆինանսավորման հիմնական տրամաբանությունը եղել է նոր ծրագրերն ու գործող բիզնեսների ընդլայնումը, ինչպես նաև արդիականացումը, որը ներառել է էֆեկտիվության բարձրացմանը ուղղված ներդրումները: Այստեղ ցանկանում եմ առանձնացնել էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային ուղղված ներդրումների ֆինանսավորումը: Ինեկոբանկը շատ ակտիվ իրականացնում է «կանաչ ֆինանսավորում» և այդ ուղղությամբ համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ: Այս տարի Բանկն ակտիվորեն ներգրավված է եղել մասնավորապես Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ / EBRD) և KfW–ի կողմից իրականացվող ծրագրերում: Միայն 2021-ին Բանկի կողմից շուրջ 80 նախագիծ է ֆինանսավորվել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում, որի արդյունքում մոտ 70 ընկերություն Հայաստանում ներդրումների միջոցով, տեղադրելով ժամանակակից սարքավորումներ և համակարգեր, նվազեցրել են իրենց ծախսերը և ազդեցությունը շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության վրա:

Աշնանը Բանկը միացել է ՎԶԵԲ-ի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը միտված ծրագրին, որի շրջանակներում Ինեկոբանկի հաճախորդների համար ստեղծվել է հնարավորություն ստանալ տեխնիկական խորհրդատվություն, իսկ նախագծերի բարեհաջող իրականացման դեպքում ստանալ  նաև  մինչև 15% դրամաշնորհ Եվրոպական միությունից։

Ընդհանուր առմամբ 2021թ-ի ընթացքում Բանկը առավել ակտիվ ֆինանսավորում է իրականացրել հիմնականում արտադրության, առողջապահության և կառուցապատման ոլորտներում: Ուրախալի է արձանագրել նաև սպասարկման և տուրիզմի ոլորտների ակտիվացումը և ֆինանսավորման կարիքը, որին արձագանքել է Բանկը:

ՎԶԵԲ-ի հետ իրականացվող կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրիերկրորդ փուլի և՛ էներգաարդյունավետ և՛ վերականգնվող էներգիայի ներդրումների խթանման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 11 մլն ԱՄՆ դոլար։ Կարող եք ներկայացնել՝ ինչպե՞ս են ընթանում ծրագրերը և ի՞նչ արդյունքներ կան արդեն։

ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման» ծրագրի (EBRD GEFF) առաջին և երկրորդ փուլի շրջանակներում Բանկը բարեհաջող ավարտել է մասնավոր հատվածի ֆինանսավորումը, իսկ ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը միտված ծրագրի (EBRD EaP SMEC) շրջանակներում Բանկը սկսել է ակտիվ ֆինանսավորման փուլը:

Ինչո՞վ է բանկն առանձնանում կոպորատիվ հաճախորդների հետ աշխատանքում:

Ինեկոբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայում ՓՄՁ հաճախորդների ֆինանսավորում իրականացնող և սպասարկող խոշորագույն բանկերից մեկը: Մենք մեր աշխատանքում շատ ենք կարևորում արագությունը և ճկունությունը և, ունենալով պրոֆեսիոնալ ուժեղ անձնակազմ, կարողանում ենք ապահովել շուկայում բարձր որակ:

Այստեղ նաև հարկ եմ համարում նշել այն, որ Բանկն ունի թվային ուղիներով բարձրակարգ սպասարկում, մասնավորապես InecoOnline համակարգով, որը հնարավորություն է տալիս մեր բիզնես հաճախորդներին կատարել գրեթե բոլոր տեսակի բանկային գործարքները՝ իրենց հարմար վայրերից: Մենք շարունակաբար ուսումնասիրում ենք հաճախորդների կարծիքներն ու արժևորում հետադարձ կապը, ինչի հիման վրա պարբերաբար կատարելագործում ենք մեր թվային գործիքակազմը:

Սակայն թվային բանկինգի զարգացմանը զուգընթաց մենք խիստ կարևորում ենք հաճախորդների հետ իրական շփումը հատկապես կորպորատիվ ոլորտում: Բանակցությունների և քննարկումների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով մեր Բանկն առաջինն է գործարկել մասնագիտացված Business մասնաճյուղեր (Inecobank for Business կարգախոսով), որտեղ առանձնացված և հարմարավետ սպասարկում կարող են ստանալ բոլոր բիզնես/իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները: Առաջին բիզնես մասնաճյուղը բացվել է 5 տարի առաջ: Այս պահին Երևանում ունենք արդեն 4 առանձնացված մասնաճյուղ, բայց այսքանով չենք սահմանափակվում, քանի որ պլաններում կան մասնաճյուղային ցանցի արդիականացում և ընդլայնում:

Ինչ նորություններ են սպասվում 2022-ին:

Ինչպես արդեն նշել եմ, Բանկը մշտապես աշխատում է իր կողմից առաջարկվող ծառայությունների կազմի ընդլայնման ուղությամբ, և որպես նոր ֆինանսական գործիք 2021 թ-ին պլանավորում ենք ներդնել ֆակտորինգային ծառայությունը՝ ընդլայնելով մեր ֆինանսավորման գործիքակազմը: Գալիք տարվա համար նախատեսել ենք մի քանի ծառայությունների թվայնացում, սակայն դեռ չեմ ուզում բացել փակագծերը: Միայն նշեմ, որ բոլորիս կողմից շատ սպասված և հարմարավետ ծառայություններ են:

Ինեկոբանկում շատ դրական ենք տրամադրված 2022-ին և հավատացած ենք, որ համառ և հետևողական աշխատանքի միջոցով և լավատեսական տրամադրվածությամբ հնարավոր է հաղթահարել դժվարությունները և արձանագրել կայուն լավ արդյունքներ:

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և ջանալ ստեղծել հնարավորություններ մարդկանց նպատակների իրագործման համար՝ մատուցելով իրենց պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ հավակնոտ ծրագրերի, լոյալ, մոտիվացված և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ:

16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
60651
-466
Արծաթ
939.21
-72.89