ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՍՔՆԵՐԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ
Ինչպես հայտնում է Բլումբերգը եվրոպական ինդեքսները երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներում գրանցել են պատմության ընթացքում ամենամեծ աճը:
Dow Jones Stoxx 600, գերմանական DAX և ֆրանսիական CAC 40 ինդեքսները երկուշաբթի օրը աճել են համապատասխանաբար 9.87, 11.18 և 11.4%-ներով: Բրիտանական FTSE ինդեքսը աճել է 8.26%-ով:
Barclays բանկի արժեթղթերը աճել են 3.7%-ով: UBS AG շվեցարական բանկի արժեթղթերը աճել են 12%-ով: Deutsche Bank AG բանկի արժեթղթերը նույնպես աճել են 12%-ով: ING Groep NV ընկերության արժեթղթերը միանգամից աճել են 27%-ով: