25/02/2011 14:59
MAIL.RU-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 63% ԱՃ
Mail.Ru ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 63%-ով և կազմել 76,7 մլն դոլար: Ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 64%-ով և կազմել 324 մլն դոլար:
Նշենք, որ ռուսական Mail.ru Group ինտերնետային հոլդինգին են պատկանում Mail.ru ծառայության և «Одноклассники.ru» սոցիալական կայքի բաժնետոմսերի 100%-ը, «ВКонтакте» սոցիալական կայքի 32,5%-ը, ICQ-ն: Ընկերությունը մասնաբաժին ունի նաև աշխարհի խոշորագույն սոցիալական կայքում` Facebook-ում, և Zynga ընկերությունում:
2010 թվականի նոյեմբերին ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում իրականացրել է IPO (արժեթղթերի առաջնային ռեղաբաշխում), որի արդյունքում ընկերության հաջողվել է ներգրավել 1 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
