Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԿԲ-Ն ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԳՆԱՃԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԼԻՆԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
12/03/2011 15:28
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԳՆԱՃԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԼԻՆԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

Այսօր` մարտի 12-ին, ՀՀ կենտրոնական բանկում հրավիրվել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը ներկայացրեց հանրապետությունում գնաճի ներկա և ապագա զարգացման միտումները` պարզաբանելով այսօր ՀՀ ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության ուղղությունները: ՀՀ ԿԲ ներկայացուցչի գնահատմամբ` ներկայումս ձևավորվում են իրական նախադրյալներ` տարեվերջին գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու տեսանկյունից, չնայած որ, ինչպես նշեց Արթուր Ստեփանյանը, գնաճի ներկայիս մակարդակը մտահոգիչ է:  Հիշեցնենք, որ մարտի սկզբին ՀՀ ԿԲ բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը` շարունակելով դրաավարկային պայմանների խոստացման իր քաղաքականությունն, ինչը, ըստ Արթուր Ստեփանյանի, պետական այլ կառույցների ձեռնարկած միջոցառումների հետ միասին, հիմք է տալիս ենթադրել, որ  2011 թվականի երկրորդ կեսից գնաճը հնարավոր կլինի վերադարձնել նպատակային միջակայք: 
2011 թվականի փետրվարին ՀՀ-ում արձանագրվել է 1.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 12.4%` առավելապես պայմանավորված պարենային ապրանքների գների աճի բավականին բարձր մակարդակով:  Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին ամիսներին համաշխարհային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գները շարունակել են բարձրանալ, ինչով և պայմանավորված Հայաստան ներմուծվող արտադրանքի, և առավելապես պարենային ապրանքների գները նույնպես աճել են: Մյուս կողմից էլ հանրապետությունում, մինչև գյուղատնտեսական նոր բերքի ստացումը, պահպանվում են և դեռևս որոշ ժամանակ կշարունակեն պահպանվել գյուղատնտեսական ապրանքների գների բարձր մակարդակը: Այս պայմաններում, այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ն ակնկալում է գնաճի տեմպերի նվազում արդեն երրորդ եռամսյակում, և, ըստ Արթուր Ստեփանյանի, իրականացվող միջոցառումները թույլ են տալիս ենթադրել, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին գնաճի տեմպերի զգալի անկման կանխատեսումները կմոտենան իրականությանը: 
Ինչպես պարզաբանեց Արթուր Ստեփանյանը` ՀՀ ԿԲ-ն,  որպես գնաճի զսպմանն ուղղված դրամավարկային քաղաքականության հիմնական գործիք կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և վերջինիս բարձրացմամբ նպատակ է հետապնդում կրճատել սպառողական վարկավորման ծավալները` միևնույն ժամանակ խթանելով դրամային ավանդների աճը: Այս ամենի արդյունքում, ԿԲ կանխատեսումների համաձայն, հնարավոր կլինի ապահովել գնաճի տեմպերի դանդաղում: Հատկանշական է, որ ՀՀ ԿԲ, ելնելով այն փաստից, որ գյուղատնտեսությունն առաջարկի ձևավորման կարևորագույն «գործոններից» մեկն է, իսկ գնաճի զսպման տեսանկյունից` գյուղատնտեսության խթանումը պարտադիր է, մտադիր է բանկերի հետ բանակցություններ սկսել և մշակել գյուղատնտեսության վարկավորման արդյունավետ մեխանիզմներ` բացառիկ պայմաններով: 
ՀՀ ԿԲ ներկայացուցչի խոսքերով` ՀՀ ԿԲ կշարունակի դրամավարկային քաղաքականության պայմանների խստացման, այսինքն փողի «թանկացման» իր քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կշարունակի բարձրանալ և կվերանայվի պարտադիր պահուստավորման նորմը, սակայն, ինչպես նշեց Արթուր Ստեփանյանը, հստակ գնահատական, թե տարվա վերջին տոկոսադրույքներն ինչ մակարդակում կգտնվեն, չկա:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37