Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
1 ՄԼՆ ԵՎՐՈ`  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆ» ՀԱՄԱՐ
14/03/2011 13:34
Կիսվել

1 ՄԼՆ ԵՎՐՈ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆ» ՀԱՄԱՐ

2011  թվականի  մարտի 16-ին Հայաստանում կմեկնարկի ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի վիճակագրության արդիականացմանը: Եվրոպական Միության կողմից € 1,000,000  բյուջեի սահմաններում ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի ազգային վիճագրական ծառայությանը» Թվինինգ ծրագրի նպատակն է` աջակցել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ինստիտուցիոնալ թվինինգի միջոցով արդիականացնելու Հայաստանի պաշտոնական վիճակագրության համակարգի հատուկ տարրերը:  Սույն ծրագրի նպատակն իրագործելու համար կներդրվի համապարփակ կառավարման շրջանակ և Եվրոպական Միության չափանիշներին մոտարկված մեթոդաբանություններ: Ինչպես նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած մամլո հաղորդագրության մեջ`  ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանին` պատրաստել ԵՄ մեթոդաբանության չափանիշներին համապատասխան վիճակագրություն, որն ուղղակիորեն համադրելի կլինի Եվրոպական Միության երկրների,  ինչպես նաև այլ երկրների վիճակագրությունների հետ:  Կատարելագործված վիճակագրությունը տեղեկատվության կարևոր աղբյուր կհանդիսանա ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ Հայաստանում քաղաքականություն կերտողների համար:  

Ծրագիրը կշարունակվի մինչև 2013 թվականի հունվարի 30-ը և ծրագրի ակնկալվող արդյունքները կլինեն` 

• ՀՀ ԱՎԾ բոլոր հիմնական տվյալների հավաքագրումների համար մեթատվյալները և որակյալ ցուցանիշները կհավաքագրվեն, կհամակարգվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՎԾ կայքէջում, 

• Վիճակագրական բիզնես ռեգիստրը կվերակազմակերպվի,  կառուցվածքային բիզնես հետազոտության վիճակագրական հաշվետվական ձևերը կվերափոխվեն և հաշվետվությունների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի,  

• Հայաստանի Ազգային հաշիվների ընդգրկումը  կբարելավվի, 

• Գյուղատնտեսական համատարած հաշվառումը  կպլանավորվի և կներկայացվի, 

• Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսը Հայաստանի համար կմշակվի, 

• Ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից    տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետազոտություն կիրականացվի և արդյունքներըկհրապարակվեն:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6