Բիզնես

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-1.00
OIL:  BRENT - 124.40+12.04 WTI - 109.32+10.07
COMEX:  GOLD - 4561.90-0.71 SILVER - 72.17-1.89
COMEX:  PLATINUM - 1914.40-1.65
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 160.36+0.46 EUR/GBP - 1.1668-0.33
FOREX:  EUR/USD - 1.1668-0.33 GBP/USD - 1.3476-0.25
STOCKS RUS:  RTSI - 1110.57-2.35
STOCKS US: DOW JONES - 48861.81-0.57 NASDAQ - 24673.24+0.04
STOCKS US: S&P 500 - 7135.95-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46+0.00 TOPIX - 3772.19+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26111.84+1.68 SSEC - 4107.51+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10213.11-1.16 CAC40 - 8072.13-0.39
STOCKS EUR:  DAX - 23954.56-0.27
29/04/2026  CBA:  USD - 371.19-0.21 GBP - 501.44+0.53
29/04/2026  CBA:  EURO - 434.55+0.2
29/04/2026  CBA:  GOLD - 54478-1551 SILVER - 873.45-33.03
Ամերիաբանկն արժանացել է առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակին Միջազգային ֆինանսական կորպորացիայից  
21/02/2022 16:31
Կիսվել

Ամերիաբանկն արժանացել է առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակին Միջազգային ֆինանսական կորպորացիայից  

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ.  լավագույն թողարկող բանկ Կովկասում»: 

Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների և արդյունավետ համագործակցության համար: 

Պահպանելով իր առաջատար դիրքը Հայաստանյան առևտրի ֆինանսավորման շուկայում, Բանկը առավել կարևորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից:

Տեղեկացնենք, որ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ Ամերիաբանկի կողմից  ներգրավվել է առևտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների  գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի  իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

29/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.19
-0.21
Եվրո (EUR)
434.55
+0.2
Ռուբլի (RUR)
4.9466
+0.0038
Լարի (GEL)
138.07
+0.01
54478
-1551
Արծաթ
873.45
-33.03