Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
2021թ.-ին ՀՀ վարկերի 56% տրամադրվել է դրամով
28/02/2022 18:23
Կիսվել

2021թ.-ին ՀՀ վարկերի 56% տրամադրվել է դրամով

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. արդյունքում ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը նվազել է 5.1%-ով կամ 214 մլրդ դրամով և կազմել 3.968 տրլն դրամ։ 2021թ. վերջին եռամսյակի ընթացքում վարկային ներդրումների ծավալն աճել է 1.7%-ով կամ 65 մլրդ դրամով։

Վարկերի կառուցվածքը հետևյալն է.

  • 23.0% բաժին է ընկնում սպառողական վարկերին՝ 824.84 մլրդ դրամ։ Արձանագրվել է 11.2% նվազում։
  • 18.3% բաժին է ընկնում հիփոթեքային վարկերին՝ 654.67 մլրդ դրամ։ Արձանագրվել է աճ 36.1%-ով։
  • 14.6% բաժին է ընկնում արդյունաբերական վարկերին՝ 522.34 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 20.34%-ով։
  • 13.5% բաժին է ընկնում առևտրային վարկերին՝ 482.36 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 9.7% նվազում։
  • 8.8% բաժին է ընկնում շինարարական վարկերին՝ 315.16 մլրդ դրամ։ Արձանագրվել է աճ 17.1%-ով։
  • 8.0% բաժին է ընկնում սպասարկման ոլորտին՝ 284.11 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 6.7%։
  • 5.9% բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկերին՝ 212.18 մնլրդ դրամ։ Արձանագրվել է աճ 12.5%-ով։
  • 5.8% բաժին է ընկնում ֆինանսական հատվածին՝ 209.03 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 31.1%-ով։
  • 4.5% բաժին է ընկնում այլ վարկերին՝ 159.52 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 31.6%-ով։
  • 3.5% բաժին է ընկնում տրանսպորտի և կապի ոլորտին՝ 123.88 մլրդ դրամ։ Արձանագրվել է նվազում 9.8%-ով։

Վարկերի 45% կամ 1.85 տրլն դրամ բաժին է ընկնում տնտեսական հատվածին։ Ֆիզիկական անձանց տրված վարկերի ծավալը 43% է կամ 1.74 տրլն դրամ, իսկ 12% կամ 476 մլրդ դրամն այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերն ու ներգրավված ավանդներն են։

2021թ.-ին վարկերի 44% տրվել է արտարժույթով, իսկ 56%՝ ՀՀ դրամով։ 2020 և 2019թթ դրամային և արտարժութային վարկերի ծավալները գրեթե հավասար էին, իսկ 2018թ.-ին 56-44 տոկոս հարաբերակցությամբ առջևում էին արտարժութային վարկերը։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9