23/03/2011 11:50
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 39%-ՈՎ
Վրաստանի Էկոնոմիկայի կայուն զարգացման նախարարության տվյալների համաձայն` 2011 թվականի փետրվար ամսին Վրաստան է այցելել 2981312 զբոսաշրջիկ, ինչը 39%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշը: Ըստ նախարարության տվյալների` եվրոպական երկրներից Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կազմել է 109052 մարդ, ինչը 45%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրներից Վրաստան են այցելել 180977 զբոսաշրջիկներ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 36%-ով:
Նշենք, որ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Վրաստան են այցելել 2783 հայաստանցի զբոսաշրջիկներ, ինչը 33%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Աիսական երկրներից Վրաստան այցելել են 4836 զբոսաշրիկներ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 25%-ով, 257 աֆրիկացի` 120% գերազանցմամբ: ԱՊՀ երկրներից ամենաշատն ադրբեջանցներն են այցելել Վրաստան ` 82370 այցելու, ինչը 31 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
