Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ՀՀ ՏՄՊՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
25/03/2011 11:29
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) պատվիրակությունը` նախագահ Ա.Շաբոյանի գլխավորությամբ, մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին` նվիրված պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
 
Նիստն անց է կացվում «Պետպատվեր 2011» ֆորում- ցուցահանդեսի շրջնակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ ՌԴ Վարչապետ Վ.Պուտինը:
 
Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների եւ մատակարարների միջեւ: Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ եւ ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ:
 
«Հենց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հավասարաչափ մատչելիություն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թվում նաեւ` փոքր բիզնեսի համար` դրանով իսկ բարձրացնելով պետպատվերի որակն ու վստահելիությունը», – զեկույցով հանդես գալով համաժողովի պատվիրակների առաջ նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` ընդգծելով, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է:
18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22