29/03/2011 17:53
ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՐԱԳԱՆՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՄՊԵՐՈՎ
Տնտեսական Համագործակցման և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ սպառողական գներն աճել են 2,4%-ով: Այս ցուցանիշն ամենաբարձրն է` 2008 թվականի հոկտեմբերից ի վեր: Հատկանշական է, որ գնաճի տեմպերն այս երկրներում շարունակում են արագանալ. հունվարին գնաճը կազմում էր 2,2%: Նշենք, որ գնաճի արագացումը պայմանավորված է պարենի և էներգակիրների գների աճի տեմպերի համապատասխանաբար 3%-ից 10,1% և 2,6%-ից 8,4% աճով: Փետրվարին գնաճն, առանց պարենի և էներգակիրների հաշվառման, եղել է կայուն և կազմել է 1,3%:
Միայն ԱՄՆ-ում գնաճը կազմել է 2,1%: Մեծ Բրիտանիայում գնաճը 4,4% է` նախորդ ամսվա 4%-ի դիմաց: Իտալիայում ցուցանիշը 2,1%-ից հասել է 2,4%-ի, Գերմանիայում՝ 2%-ից 2,1%-ի: Սպառողական գների աճի տեմպերի դադարեցում է գրանցվել Կանադայում` մինչև 2,2%, Ֆրանսիայում՝ մինչև 1,7%, իսկ Ճապոնիայում գներն արդեն երեք ամիս շարունակ չեն փոփոխվում:
ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից է, որի կազմում ընդգրկված են աշխարհի 30 զարգացած երկրները:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
