01/04/2011 11:15
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշը գլխավորել է Սինգապուրի միջազգային օդանավակայանը: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը` հղում անելով եվրոպական օդային երթևեկության վերկահսկողությունն ապահովող Eurocontrol-ի տվյալներին: Համաձայն այս տվյալների` աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Սեուլի օդանավակայանն է: Առաջատար եռյակը եզրափակում է Հոնկոնգի Միջազգային Օդանավակայանը:
Հատկանշական է, որ աշխարհի խոշորագույն օդանավակայանների վարկանիշային ցուցակում Լոնդոնի Heathrow օդանվակայանը զբաղեցնում է միայն 99-րդ հորիզոնականը` տարեցտարի զիջելով իր դիրքերը: Նման զարգացումն, ըստ The Times-ի, պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ Լոնդոնի այս խոշորագույն օդանավակայանը տարեկան սպասարկում է շուրջ 66 միլիոն ուղևոր, և օդանավակայանի նման ծանրաբեռնվածությունը հանգեցնում է չվերթների ուշացմանը: Եվրոպայի մյուս խոշոր օդանավակայանները` Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը և Փարիզի Roissy-Շառլ դե Գոլ օդանավակայանը զբաղեցնում են համապատասխանաբար 126-րդ եւ 137-րդ հորիզոնականները:
Ընդհանուր առմամբ, աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշային ցուցակում ընդգրկված են 146 օդանավակայաններ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
