06/04/2011 12:24
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՀԿ ԱՆԴԱՄ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ
Ռուսաստանը կարող է անդամակցել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն (ԱՀԿ) արդեն 2011 թվականին, կամ ամենաուշը` 2012 թվականին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ առևտրիային ներկայացուցիչ Ռոն Կերկը` ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովի նիստերից մեկի շրջանակներում: «Եթե դա տեղի չունենա 2011 թվականին, ապա, առանց որևէ կասկածի, տեղի կունենա հաջորդ տարի», – նշել է Ռոն Կերկը: Նշենք, որ մինչ այս Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները հայտարարել էին, որ հավանական է, որ Ռուսաստանը դառնա ԱՀԿ անդամ առաջիկա վեց ամիսների ընթացքում: Հատկանշական է, որ ԱՀԿ անդամակցության գործում ԱՄՆ-ն և Եվրամիությունը զգալիորեն «աջակցում են» Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ:
Երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
Արծաթ
783.6
+39.6
10:55 22/08/26
10:30 22/08/26
18:43 21/08/26
17:45 21/08/26
17:00 21/08/26
