2022թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 53.2%-ով
2022թ. հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 664.5 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 60.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 166.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2022թ. հունվարին Հայաստանն արտահանել է 249.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 415.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 53.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 65.0%։